Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ MP3-ը չորրորդն էր, հաղթեց Կոնչիտա Վուրստը

Մայիս 11,2014 02:49

Մայիսի 10-ին՝ Երեւանի ժամանակով 23:00-ին սկսվեց «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակիչ փուլը:

Եզրափակչին մասնակցող 26 երկրներից Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը «Not Alone»-ի կատարմամբ անդես եկավ յոթերորդը:
Կատարումն անտարբեր չթողեց ոչ մի հայ հեռուստադիտողի: Սոցիալական ցանցերում մեր երգչի մասին իր հայրենակիցների արձագանքը միայն դրական էր: «Բրավո, Արամ», «Փայլուն կատարում», «Ավելի լավ կատարում, քան կիսաեզրափակչում». գրել էին ֆեյսբուքյան օգտատերերը, շատերն նկատել էին, որ «վերջապես հայերը մի հարցում միասնական եղան», «Արամը միավորեց մեզ»:


Իսկ քվեարկության արդյունքներն այնքան էլ չգոհացրեցին Հայաստանի հաղթանակը սպասողներին:

Հայաստանին միավորներ շնորհեցին Հունաստանը՝ 7 միավոր, Բելառուսը՝ 10, Լեհաստանը՝ 1, Սան Մարինոն՝6, Դանիան՝ 2, Իտալիան՝ 10, Մոնտենեգրոն՝ 10, Ռումինիան՝ 7, Ռուսաստանը՝ 8, Մալթան՝ 6, Նիդերլանդներ՝ 7,  Լատվիան՝ 10, Իսլանդիան՝ 2, Մակեդոնիան՝ 8, Շվեդիան՝ 5, Բելառուսը՝ 8, Գերմանիան՝ 6, Իսրայելը՝ 6, Պորտուգալիան՝ 4, Էստոնիան՝ 5, Հունգարիան՝ 7, Մոլդովան՝ 3, Ֆինլանդիան՝ 4, Իսպանիան՝ 4, Ուկրաինան՝ 10: Մեր առաջին 12-ը միավորը ստացանք Ֆրանսիայից, Ավստրիայի եւ Վրաստանի 12 միավորները նույնպես Հայաստանինն էին:

Վերջնական արդյունքերով Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը` 174 միավորով, հաղթող ճանաչվեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ապրես, Արամ ջան, դու բոլորից լավն էիր: 4- տեղը- շատ լավ արդյունք է: Շնորհակալություն բոլոր այն երկրներին, որոնք մեզ ձայն տվեցին.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031