Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա էլ Եվրոպան, որից մենք միշտ փորձում ենք օրինակ վերցնել». Ալլա Լևոնյան

Մայիս 12,2014 17:38

«Թվում է՝ առաջին հորիզոնականում միշտ շատ անսպասելի մարդիկ են հայտնվում, բայց դա միայն թվում է, որովհետև, իրականում, սա եվրոպական քաղաքականություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք արտահայտեց երգահան Արտավազդ Բայաթյանը՝ անդրադառնալով «Եվրատեսիլ – 2014» երգի մրցույթի արդյունքներին:

«Մեզ թվում է, թե մենք խելացի ենք,- շարունակեց Ա. Բայաթյանը,- ամեն ինչ շատ ճիշտ ենք հաշվարկում, բայց եվրոպացիներն ավելի հեռատես կարող են լինել և այնպիսի բան հաշվարկել, որ ոչ ոք չի սպասում: Այդպես եղավ նաև այս տարի, թեև անձամբ ինձ համար անակնկալ չէր ոչ հաղթողը և ոչ էլ այն, որ հաղթողը Ավստրիայից էր: Դա էլ է բացատրելի, որովհետև Ավստրիան՝ որպես հասարակություն, շատ հանդուրժող է, և այդ հանդուրժողականությունը թույլ տվեց, որ այդ հասարակությունն ընտրի մեկին, որը կգնա ու մի ողջ պետություն կներկայացնի, և Եվրոպան էլ շատ հանգիստ նրան առաջնություն տվեց: Շոուի համար մի կերպար էր պետք, որը կտպավորվեր, և նրանք դա արեցին՝ նախ որպես շատ փող աշխատելու լավ միջոց, ապա՝ ցույց տալու, թե տեսեք՝ ինչ տոլեռանդ ժողովուրդ ենք մենք, ուղարկել ենք մի մարդու, որին ձայն ենք տալիս որպես արտիստի (կատարումն իսկապես փայլուն էր), մեզ չի հետաքրքրում նրա կողմնորոշումը, և դա շատ հանգիստ ընդունվեց»:

Երգչուհի Ալլա Լևոնյանն էլ իր հերթին նկատեց, որ եթե տոլեռանդությունը պետք է բերի մշակույթի, հասարակության մտածողության քայքայման, ուրեմն՝ դա մեզ պետք չէ: «Սա էլ Եվրոպան, որից մենք միշտ փորձում ենք օրինակ վերցնել,- հավելեց նա,- Կարելի է լավ բաները վերցնել: Իսկ Եվրոպայում շատ կան իսկապես քայքայիչ, սկզբունքայնությանը դեմ բաներ, մենք իրավունք չունենք լինել այդպիսին»:

Երգչուհին գտնում է, որ մեզանում Ավստրիայի եվրատեսիլյան ներկայացուցչի մասին խոսակցություններն արդեն ինչ-որ չափով հիվանդագին աստիճանի են հասնում: Անձամբ իր համար ոչ միայն անընդունելի է Կոնչիտայի կերպարը, այլև՝ «հակաաստվածային». «Իմ սկզբունքայնությունը թույլ չի տալիս ընդունել տղամարդու այդպիսի տեսակը, եթե նույնիսկ նա արտիստ է, և բեմը, ենթադրենք, պահանջում է դա: Կարող է ուրիշ մի բան անել»,- ասում է Ա. Լևոնյանը:

Բայց տվյալ դեպքում երգչուհուն մտահոգողը ոչ այնքան նրա կերպարն է, որքան դրա ընդունումը որոշ մարդկանց կողմից. «Նրանք անում են, լավ են անում, իրենց գործն է, բայց խնդիրը նրանում է, որ մերոնցից ոմանք էլ ընդունում են, որ դա նորմալ է: Եթե իմ երեխան ինձ հարցնում է՝ մամա´, սա տղամա՞րդ է, թե՞ կին, ու ես չգիտեմ՝ ինչ պատասխանել, դա նորմա՞լ է»,- հարցնում է երգչուհին:

Նա ցավով նկատեց, որ Եվրոպան, ինչպես նաև մեզնից հեռու ամեն մի բան, չափանիշ է դառնում շատերի համար. «Ցավը, մտավախությունն այն է, որ կան ազգեր և առանձին անհատներ, որոնք ասում են՝ եթե Եվրոպան ընդունում է, նշանակում է ՝ լավ է, վաղն էլ կասեն՝ դե թող մեր մոտ էլ լինեն համասեռամոլներ: Երբ մի բանը շատ են հրամցնում, օրինականացնում, հետն էլ հերոսացնում, ուրեմն՝ ամեն ինչ վերջացած է»,- համոզված է Ա. Լևոնյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031