Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոնը չանցավ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ. 2018-2026 թթ Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցել է 7 անգամ, որից 3 անգամը չի անցել եզրափակիչ

Մայիս 15,2026 09:30 Share

Հայաստանի պատվիրակ Սիմոնը ելույթ ունեցավ երեկ կայացած «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչում, սակայն չընդգրկվեց լավագույն տասնյակում՝ եզրափակիչ անցնելու համար։

2018-ից ի վեր սա «Եվրատեսիլ»-ի առաջին եզրափակիչն է, որին հարավկովկասյան որևէ պետություն մասնակցելու ուղեգիր չի ստացել: Վրացական «Բզիկեբի» խմբին եւս չի հաջողվել անցնել Եվրատեսիլ 2026-ի եզրափակիչ

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»: Արդյունքը նույնը կլիներ, բայց գոնե մի լավ ֆուրշետից կօգտվեր:

Հայաստանը Եվրատեսիլին 2006-ից 2017-ին մասնակցել է 11 անգամ և Եզրափակիչ փուլ չի անցել ՄԻԱՅՆ 1 անգամ: Դա կազմում է մասնակցության 9%-ը:

Մեծն թմբկահար վարչապետի օրոք 2018-ից 2026 թվականին Հայաստանը Եվրատեսիլին մասնակցել է 7 անգամ, որից 3 (ԵՐԵՔ) անգամը Եզրափակիչ չի անցել: Դա կազմում է մասնակցության 43%-ը:

Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ Մեծն թմբկահարի Հանրային հեռուստաալիքում տիրող «գերկոմպետենտ» կառավարման և իհարկե Սփյուռքի հայերի սատարման իսպառ կորստի մասին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031