Այսօր լուսադեմին «Եվրատեսիլ» երգի մրցույթում չորրորդ տեղը գրաված Արամ MP3-ը Վարշավա-Երեւան չվերթով վերադարձավ Երեւան:
Չնայած օդանավը շուրջ մեկ ժամ ուշացումով վայրէջք կատարեց, մրցույթի նախապատրաստության շրջանում երգչի հետ աշխատած թիմի անդամները, երկրպագուները եւ լրատվամիջոցները «Զվարթնոց» օդանավակայանում էին: Եկել ու ելույթ ունեցավ նաեւ «Երեւանյան թմբուկներ» աղջիկների խումբը:

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Կոպենհագենի բեմում իր կատարումը եւ մրցույթի ընդհանուր արդյունքները, Արամը պատասխանեց. «Նորմալ եմ համարում: Չգիտեմ, կան որոշակի թերություններ, բայց դրանց մասին խոսելն ավելորդ է… մենք զբաղեցրինք չորրորդ տեղը»: Մեր ճշտող հարցին՝ թերություն ասելով իր կատարո՞ւմը նկատի ունի, թե՞ քվեների հաշվարկը, երգիչը պատասխանեց. «Ընդհանուր, որն առայժմ շատ մանրամասնել չեմ ցանկանում: Իմ կատարումից գոհ եմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են: Մարդիկ կան՝ մտածում էին, թե իրենց քվեարկությունները տեղ չեն հասել, բայց այդպես չէ, բոլոր հաղորդագրություններն էլ տեղ հասել են: Ժյուրին էր ցածր գնահատել ու այդ պատճառով են այդ կասկածները: Մասնավորապես, Բելգիայի հայ համայնքը շատ ակտիվ ու լավ էր քվեարկել, ուղղակի ժյուրիի ցածր գնահատականի պատճառով նրանց բալերը չեն հաշվել»:
Կարդացեք նաև

Իսկ այն բանին, որ առաջին տեղը Կոնչիտան գրավեց, Արամը նորմալ է վերաբերվում. «Եվրատեսիլի համար նորմալ եմ համարում, որ առաջին տեղը Կոնչիտան ստացավ: Իսկ ժողովրդի համար ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ շատ քիչ եմ շփվել: Ես լսել եմ իմ երգի մասին կարծիքներ, մնացածն ավելորդ է», – ասաց նա:
Aravot.am-ի վերջին հարցին, թե արժի՞, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին», որտեղ, կարծես, գնահատման չափորոշիչները փոխվել են եւ մրցույթի վարկանիշն էլ բավականին ընկել է, Արամը պատասխանեց. «Համաձայն եմ. համեմատած ABBA-ի Սելին Դիոնի ժամանակ, հիմա այն չէ: Բայց դա երգիչների համար լավ փորձ է: Կարծում եմ՝ զուտ այդ պրակտիկան ունենալու նպատակով արժի: Ես հասկանում եմ, որ մեզանում մարդիկ լուրջ են վերաբերվում այս մրցույթին, քանի որ հաղթանակ դեռ չենք տարել: Եթե շատ լուրջ վերաբերվես, կպարտվես: Ուղղակի պետք է թեթեւ նայել, ինչպես իրենք: Պետք չէ այդքան շատ կենտրոնանալ այս մրցույթի վրա, որը բավականին թեթեւ մրցույթ է: Պարզապես, հարկավոր է գնալ, հաճույքով ելույթ ունենալ եւ գալ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































երկար տարիների ընթացքում դիտել եմ էտ քաղաքական-պրոպագանդիստական միջոցառումը մեկ անգամ, երբ ելույթ էր ունենում Անդրեն:
Դա միակ և վերջին անգամ է եղել:
Զարմանում եմ, թե ինչպես մարդիկ կարող են ժամանակ ծախսել դրա վրա:
ու նաև, որ Հայաստանը գումար է մուծում դրա համար: պետք է միանշանակ հրաժարվել մեր քյասիբ գրպանից եվրոգոմիկներին ֆինանսավորելուց:
Դունչը խաղողին չհասավ,ասավ՝ խակ է: