Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդն այցելել են ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ

Մայիս 13,2014 15:12

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են «Երևան մոլ» առևտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»:

Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև հիշյալ առևտրային կենտրոնի տարածքում տեղակայված ֆրանսիական «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներին այստեղ ներկայացրել են «Օրանժի» կողմից մատուցվող ծառայությունների տեսականին, նորարարական առաջարկներն ու Հայաստանում, ընդհանուր առմամբ, ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031