Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Համազգային հայ կրթական և մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովին

Մայիս 30,2014 11:46

Մայիսի 29-ին տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովը, որին մասնակցում էին աշխարհի 15 երկրներից ժամանած 80 պատվիրակ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնի արվեստագետներ, մտավորականներ:

Բացման խոսքով հանդես եկավ «Համազգային» հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Ցուցադրվեց Համազգայինի հիմնադրման 80 ամյակին նվիրված տեսաֆիլմ:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Համազգային հայ կրթական և մշակութային միության պատգամավորական ժողովը 2-րդ անգամ հայրենիքում անցկացնելու գաղափարն ինքնանպատակ չէ. Համազգայինը, հաստատվելով Հայրենիքում, իր ներկայությամբ նոր մշակույթ ձևավորեց Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման գործում` նոր որակներ ու երանգներ բերելով ազգային մշակութային քաղաքականության մեջ: Համազգայինը միշտ էլ հզոր զենք է եղել Սփյուռքում հայ ինքնությունը պահպանելու, հայ մշակույթը տարածելու և քարոզելու գործում»: Նախարարն իր ելույթն ավարտեց Ներսես Շնորհալու խոսքերով. « Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդականում, սեր՝ ամեն ինչում»:

Հ. Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության հուշամեդալով պարգևատրեց Համազգային հայ կրթական և մշակութային միությանը:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և միության կենտրոնական վարչության ատենապետ Վաչե Փափազյանը ստորագրեցին Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում գիտական, կրթական, հրատարակչական և մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված Համագործակցության հուշագիր:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031