Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Արման Եղոյանի այն հայտարարություններին, թե սփյուռքի հզորացումը թուլացնում է Հայաստանը, ասում է. «Ես չգիտեմ, թե ով ինչ է ասում, բայց ուժեղ սփյուռքը ուժեղ Հայաստանի շարունակությունն է: Սփյուռքը մեր ուժն է, այն մեր մրցակցային առավելությունն է, ինչպես նաեւ՝ մեր ժողովրդական դիվանագիտությունն է: Այն մեր հզորությունն է, որը պետք է օգտագործենք»: Հակոբյանին հարցրինք` նկատե՞լ է Թուրքիայի, Ադրբեջանի վերաբերմունքը, ինչու չէ՝ վախը հայկական սփյուռքից։ «Ինչքան սփյուռքը հզոր լինի, այնքան Հայաստանն ավելի ամուր կլինի եւ ուժեղ: Ես չգիտեմ, թե իշխանավորներն ինչ են ասում, սակայն մեր մրցակցային առավելությունը մեր սփյուռքն է: Ես սփյուռքի մասին այնքան գրքեր եմ գրել, թող իմ գրքերը բացեն, կարդան: Ի վերջո, ցեղասպանության ճանաչման հարցն էլ մենք վերցրել ենք սփյուռքից, սփյուռքն է այդ հարցն օրակարգ բերել»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































