Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Ճաղարյանն առաջին «առավոտցիներից» է

Մայիս 30,2014 17:11

Արտակ Ճաղարյանին այսօր բոլորը գիտեն որպես Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար, նրան ճանաչողներից շատերը տեղյակ են նրա լրագրողական կյանքի մասին, բայց քչերը կիմանան, որ Արտակ Ճաղարյանը եղել է «Առավոտ» օրաթերթի առաջին «առավոտցիներից»:

«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ անդրադառնալու ենք նրան: Աշխատել է «Հայաստան» թերթում եւ հանրապետական այլ լրատվամիջոցներում, դասախոսել է Հրաչյա Աճառյան համալսարանում, եղել է ՀՀ նախագահի աշխատակազմին կից «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, հիմա էլ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարն է:
Արտակ Ճաղարյանի ՝«Առավոտում» անցկացրած լրագրողական մի քանի ամիսների աշխատանքի եւ լրատվամիջոցի հետ կապված հիշողությունների մասին կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտի» էջերում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ծանոթ եմ հեռակա:Տպավորությունս լավ է:

  2. Արտակ Ճաղարյանը նաև հրաշալի ընկեր է ու գործընկեր, բարձրակարգ մտավորական:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031