Այս բաղադրատոմսը մեքսիկական եւ հնդկական կամ գուցե թաիլանդական ոճերի խառնուրդ է: Եվ ինչպես ցանկացած խառնուրդ՝ համեղ է: Անհրաժեշտ մթերքները Հավի կրծքամիս- 4 հատ Համեմունքներ Բուսայուղ- 3-4 գդալ Սունկ- 0,5 կգ Սոխ-1 գլուխ Սխտոր- 2 պճեղ Գունավոր (կանաչ, կարմիր, դեղին) պղպեղ- 2 հատ Կաթնասեր (կամ ավելի արեւելյան ոճ ստանալու համար՝ կոկոսի կաթ)- 200 գրամ Թարմ կանաչի (համեմ կամ սամիթ)- մի քանի ճյուղ
Նախապես հավի կրծքամիսը կտրատում ենք երկար կտորներով, համեմում ենք աղով, կարմիր պղպեղով, չորացրած հազրեվարդով (ռոզմարին) կամ որեւէ այլ, սուր հոտով կանաչիով, օրինակ՝ ուրց, նանա եւ այլն: Վրան մի քիչ (2 ճաշի գդալ) բուսայուղ ենք անում, ցանկալի է՝ ձիթապտղի յուղ: Թողնում ենք առնվազն մեկ ժամ մնա սենյակային ջերմաստիճանում կամ մի քանի ժամ (մինչեւ մեկ օր)՝ սառնարանում:
Թավան լավ տաքացնում ենք: Ցանկալի է թավան լինի խորը եւ շատ ծանր՝ թուջե: Լցնում ենք մնացած բուսայուղը՝ մոտ 2 գդալ, եւ հավի կտորները: Արագ տապակելուց հետո ավելացնում ենք երկայնակի կտրատած սոխը, սխտորը, պղպեղները եւ սունկը, շարունակում ենք տապակել: Վրան լցնում ենք կաթնասերը կամ կոկոսի կաթը, եւ շարունակում եփել արդեն թույլ կրակի վրա՝ մինչեւ սոուսը մի փոքր պնդանա: Վրան թարմ կանաչի ենք կտրատում եւ մատուցում բրնձի հետ:
Կամ՝ լցնում ենք տարտալետկաների մեջ, վրան մի քիչ դեղին պանիր քերում եւ դնում ջեռոցը 10-15 րոպեով, ապա մատուցում որպես տաք նախուտեստ:
Բանջարեղենով բրնձի համար անհրաժեշտ է Սոխ- 1 գլուխ Սխտոր-2-3 պճեղ Գազար-2 հատ Գունավոր պղպեղ- 2 հատ Բրոկոլի – 200 գրամ Քարավուզ- 1-2 ճյուղ Բրինձ- 0,5 կգ Բուսական յուղ- 4 ճաշի գդալ Համեմունքներ
Կտրատեք բանջարեղենը, թավան տաքացրեք, ավելացրեք բուսայուղը, տապակեք բանջարեղենը՝ սկզբում սոխը, սխտորը, գազարը, բրոկոլիի պոչամասերը եւ քարավուզը, ապա ավելացրեք գունավոր պղպեղը եւ բրոկոլիի գլխիկները: Ավելացրեք համեմունքները՝ քարրի, շաֆրան, կարմիր եւ սեւ պղպեղ եւ այլն, լցրեք բրինձը, մի փոքր էլ տապակեք, ավելացրեք եռացրած ջուր՝ այնքան, որ ամբողջությամբ ծածկի բրինձը: Կափարիչը փակեք եւ կրակը իջեցրեք որքան հնարավոր է շատ: Շատ մարմանդ կրակով եփեք մոտ 10-12 րոպե, բացեք կափարիչը եւ ստուգեք, եթե ջուրը քաշել է, անջատեք, եթե դեռ մի փոքր մնացել է, անջատեք եւ թավան հերմետիկ փաթաթեք սրբիչով: Տասը րոպեից պատրաստ կլինի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Շատ շնորհակալություն՝ արձագանքի համար: Ուրախ եմ, որ փորձում եք եւ գոհ եք մնում: Շատ հաճելի է իմանալը: Ինչպես ասում էին հին ժամանակներում՝ «կաշխատեմ արդարացնել ձեր հույսերը» 🙂
Ես սա փորձել եմ և շատ լավ է ստացվել: Եվ ընդհանրապես Ձեր բաղադրատոմսերը շատ պարզ են և համեղ են ստացվում: Շնորհակալություն: Սպասում եմ նորերին:Ճ
Շատ շնորհակալություն՝ արձագանքի համար: Ուրախ եմ, որ փորձում եք եւ գոհ եք մնում: Շատ հաճելի է իմանալը: Ինչպես ասում էին հին ժամանակներում՝ «կաշխատեմ արդարացնել ձեր հույսերը» 🙂