Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքային բյուջեով արդեն իսկ կառուցվել է 50 թեքահարթակ

Հունիս 02,2014 15:52

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերի շրջանակում ընթացքի մեջ են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով համայնքային բյուջեի միջոցներով թեքահարթակներ կառուցելու աշխատանքները: Ծրագրի շրջանակում արդեն իսկ կառուցվել է 50 թեքահարթակ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը սեփականատերերի կողմից թեքահարթակներով համալրելու ուղղությամբ աշխատանքները: Ըստ այդմ, արդեն իսկ 134 օբյեկտների մուտքեր ապահովված են թեքահարթակներով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև փողոցների և մայթերի հիմնանորոգման ու բարեկարգման շինաշխատանքների շրջանակում վերահսկել կապալառու կազմակերպությունների կողմից թեքահարթակների կառուցման ընթացքը:

Անդրադառնալով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտի հարմարեցման գործընթացին՝ զեկուցվել է, որ այդ նպատակով հայտարարված համապատասխան մրցույթը կայացել է: Հաղթող ճանաչված կազմակերպության կողմից ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում թվով 10 ավտոբուսներ համապատասխան վերելակներով կահավորելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30