Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հրապարակման ժամկետը կերկարաձգվի. «Հայկական ժամանակ»

Հունիս 06,2014 10:53 Share

Հատված Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը հարցազրույցից:

– Պարոն Ղազինյան, տեղեկություններ կան, որ հանձնաժողովում տեսակետները 2 մասի են բաժանված երկրի կառավարման համակարգի
փոփոխության հարցում, գերակշռողը ո՞ր տեսակետն է:

– Իրոք, տարբեր կարծիքներ կան, այդ պատճառով էլ քննարկման է դրվել, որպեսզի ճշգրտվի։ Ճշգրտումից հետո վերջնական հայեցակարգը կներկայացվի։ Համոզված եղեք, ես այս պահին չգիտեմ, թե որը կգերակշռի։ Այս պահին հիմնական նպատակը հասկանալի է՝ սահմանադրական փոփոխությունների հիմքում կառավարման ձեւն է:

– Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ հուլիսի 1-25-ը նախատեսվում է հայեցակարգի նախագիծը քննարկել նաեւ մարզերում։ Բայց Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով փաստաթղթի հրապարակման վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 1-ը։ Սա նշանակո՞ւմ է որ այդ ժամկետը եւս 1 անգամ կերկարաձգվի։

– Հուլիսի 1-ը կփոխվի։ Երեւի նորից հրամանագիր կստորագրվի, որովհետեւ հնարավոր չէ հասցնել, եթե մարզերում էլ են քննարկումներ լինելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30