Լրահոս
Օրվա լրահոսը

Հակապետական ծրագիր է, տանում է թրքացման. քաղաքացիները՝ Սահմանադրական փոփոխությունների մասին

Նոյեմբեր 12,2026 15:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ը Երևանում հարցումներ է անցկացրել քաղաքացիների շրջանում Սահմանադրական փոփոխությունների թեմայով:
Եթե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինի՝ կմասնակցե՞ք հարցին քաղաքացիները դրական են պատասխանել։ Կային քաղաքացիներ, որոնք այդ փոփոխությունները համարում են Ալիևի հետ համաձայնեցված, նրա թելադրանքով պարտադրված, որը տանում է Հայաստանն ու հայ ժողովրդին թրքացման: Կային քաղաքացիներ, որոնք այդ փոփոխությունները համարում էին հակապետական, անթույլատրելի, իսկ կային քաղաքացիներ, որոնք դրական էին համարում այդ փոփոխությունները՝ կապելով իշխանության խոստացած խաղաղության հաստատման հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե իշխանություններն են պլանավորել, իսկ ընդդիմությունը միասնական ջանքերով փորձում է կանխել այդ հնարավոր հանրաքվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել