Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ ստալինյան բռնաճնշումներին առնչվող կայքի շնորհանդեսը

Հունիս 14,2014 17:30

Հունիսի 14-ին՝  բռնադատվածների հիշատակի օրվան ընդառաջ, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ  Հայաստանում ստալինյան բռնաճնշումներին  առնչվող  «Armenian Total (itar)is  » ծրագրի շրջանակներում  ստեղծված  «Անհարազատներ» փաստագրական  ֆիլմի ցուցադրությունն ու  ծրագրի կայքի (հղումը՝) շնորհանդեսը՝  «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության  համատեղ ջանքերով:

Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով անդրադառնալ  սովետական անցյալի՝ հատկապես բռնատիրական փուլին՝ ստալինյան բռնաճնշումների պատմությունները նոր սերնդին փոխանցելու և  դրանց ժամանակակից մեկնաբանություն տալու համար:

Կայքի պատասխանատու Հովհաննես Թաջիրյանը ներկայացրեց կայքի մանրամասները.«Կայքը ստեղծելիս  կարևորել ենք   սոցկայքերի  ու որոնողական համակարգերի հետ հեշտ գեներացումը: Նաև  այն «պաշտպանել» ենք  հակերային տարբեր հարձակումներից: Կայքը  բաղկացած է նորությունների, լուսանկարների, տեսանյութերի,բառացանկի,  մամուլի ու փաստաթղթերի բաժիններից: Այստեղ կարելի է գտնել նաև տեղեկություն  մեր ծրագրի ու անձնակազմի  մասին: Գործում է նաև հետադարձ կապ, որի շնորհիվ կայքի այցելուները կարող են կիսվել իրենց մեկնաբանություններով ու առաջարկներով, ուղարկել ստալինյան բռնաճնշումներին առնչվող փաստաթղթեր, լուսանկարներ, կամ պատմություններ, հիշողություններ, օրագրային գրառումներ: Նշեմ նաև, որ կայքը թարգմանված է անգլերեն և ռուսերեն լեզուներով: Կայքում տեղ գտած տեղեկատվության տարածումը շատ   արագ է և մատչելի բոլորին: Չնայած կայքի շնորհանդեսն այսօր է կայանում, այն  արդեն տասը ամիս է, ինչ  պաշտոնապես  գրանցված է: Ամիսների ընթացքում կայքի դիտումների քանակը հասել է 16.000-ի: Որպես կայքի պատասխանատու կարող եմ հավելել, որ  կայքում տեղ գտած տեղեկատվությունն  անընդհատ թարմացվելու է»:

Կայքի շնորհանդեսից հետո տեղի ունեցավ «Անհարազատներ» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Կազմակերպիչների մեկնաբանությամբ՝  ֆիլմի անվանումը 30-ականներին հաճախ օգտագործվող տերմին է, որն օգտագործում էին խորհրդային տարիներին  ոչ ցանկալի մարդկանց որակավորելու համար:

Կայքից և փաստագրական ֆիլմից բացի  հետագայում նախատեսվում է գրքի տպագրություն, որտեղ ներառված կլինեն հավաքված բոլոր փաստաթղթերը, լուսանկարներն ու պատմությունները:

 

Սյունե Սևադա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Մի կայք էլ `թող Սերժի բռնաճնշումների մասին ստեղծեն….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30