Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս պատգամավորներն է՞լ են մտահոգված ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքով (Տեսանյութ) 

Հունիս 16,2014 13:08

ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի դաշնության դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի իշխանական անդամներն այսօր խորհրդարանում ամփոփեցին հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները: Հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իր համար շատ դրական էր, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները բավական ակտիվ են եղել: Օրակարգային հարցերից դուրս քննարկվել են նաեւ քաղաքական, ռազմաքաղաքական, մասնավորաբար, տարածաշրջանի սպառազինությանը վերաբերվող հարցեր:

Aravot.am-ի հարցին`ի՞նչպես են արձագանքել ռուս գործընկերները`ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հսկայական քանակի զենքի վաճառքի առիթով, տիկին Նաղդալյանն ասաց, որ հնչել են մտահոգություններ, բայց նաեւ եղել են հավաստիացումներ, որ դա տարածաշրջանի ռազմաքաղաքական բալանսը որեւէ կերպ չի խաթարի:

Այլ մանրամասները`  տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ եթե զենքի վաճառքը խախտի տարածաշրջանի ռազմաքաղաքական բալանսը ի վնաս մեզ ռուսները կցավեն չէ???????

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30