Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթանում են Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի հետազոտման և տարածքի մաքրման աշխատանքներ

Հունիս 19,2014 17:33

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնագիտական ուսումնասիրություն է իրականացվում մայիսի 21-ին մայրաքաղաքի Հրազդանի կիրճում`Երևանի ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ճանապարհի փլուզված հատվածում: Ըստ մասնագետների՝ փլուզումն առաջացել է հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման պատճառով: Նախնական տվյալներով՝ դա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել:

Նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման և այլ հետազոտություններ են անցկացնում «Հայջուրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետները: 16 -18 մետր երկարությամբ մետաղական կոնստրուկցիաները ևս քայքայված են, ինչի պատճառով առկա են անգամ մակերևութային թափանցող անցքեր: Համալիր հիդրոտեխնիկական ուսումնասիրություններից հետո, համապատասխան նոր նախագծի առկայությամբ, հնարավորին կարճ ժամկետներում նախ կկազմվի անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը, այնուհետ նաև կմեկնարկի փլուզված հատվածի վերականգնման գործընթացը: Ներկայում, ուսումնասիրություններին զուգահեռ, հատուկ տեխնիկայով ընթանում են նաև փլուզված տարածքի մաքրման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30