Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր 70 հոգանոց խմբակցությունում պեղեք եւ գտեք 5 պատգամավոր, որոնք կհամեմատվեն Արծվիկ Մինասյանի հետ» (Տեսանյութ)

Հունիս 20,2014 13:51

Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մասին այսպիսի հայտարարություն արեց՝  «Զարմանում եմ, որ շատ ներկայացուցիչներ այստեղ կարողացան էս գյոզալ տղուն փչացնել: Ո՞նց ընկավ ազդեցության տակ: Այս սկզբունքային մարդը նրանց ազդեցության տակ ընկավ: Պարզապես չեն ցանկանում լավը տեսնել, չեն ընկալում լավը»:

Այսօր ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը պատասխանեց Վահրամ Բաղդասարյանի այդ հայտարարությանը. «Երեկ այս դահլիճում կրքերը բորբոքվել էին: Եղան գնահատականներ քաղաքական մեծամասնության կողմից, որոնք ամբողջովին հիմնազուրկ էին: Հարգելի մեծամասնություն, մենք ձեզ առանձին-առանձին, իբրեւ անհատներ, գնահատում, հարգում ենք, մեկ-երկու բացառությունները չհաշված: Մենք չենք ընդունում ձեր հավաքական մոտեցումներն ու աշխատանքի մեթոդները: Մեզ դասեր մի տվեք: ՀՅԴ խմբակցության յուրաքանչյուր անդամ, եթե ձեր իշխանության, ձեր մեծամասնության ազդեցության տակ չի ընկել, հանգիստ եղեք, ուրիշ որեւէ մեկը չի կարող մեզ ուղղորդել: Մեզ ուղղորդող լինում է գաղափարը, սկզբունքները, արժեքները: Եթե ձեր 70 հոգանոց խմբակցությունում պեղեք եւ կգտնեք գոնե 5 պատգամավոր, որոնք իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխատասիրությամբ, այս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսել: Եկեք հասարակության մեջ փորձեք պարզ հարցում անել եւ տեսեք մարդկանց վերաբերմունքն Արծվիկ Մինասյանի եւ ձեր տասնյակ պատգամավորների նկատմամբ»:

Աղվան Վարդանյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ Արծվիկ Մինասյանը իրենցից մեկն է եւ որեւէ մեկը նրան չի վիրավորել: Եթե նկատի ունեք Վահրամ Բաղդասարյանի խոսքերը, նա ընդամենը անհամաձայնություն է հայտնել Արծվիկ Մինասյանի տեսակետին:

Աղվան Վարդանյանի ելույթից հետո՝ ի պաշտպանություն Արծվիկ Մինասյանի, հնչեցին նաեւ այլ ելույթներ, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30