«Պետությունն ակնհայտ ապօրինի միջամտություն է իրականացնում՝ մասնավոր սեփականատերից պարզապես խլելով իրենց պատկանող ընկերությունները։ Ընդ որում, դա արվում է ապօրինաբար, դա արվում է քաղաքական գործընթացներով պայմանավորված։ Եվ դա հանգեցնում է շուկայում ոչ միայն դերակատարների, այլ նաև կառուցվածքի փոփոխության։ Այդ դժվար պայմաններում ո՞նց եք պատկերացնում ձեր աշխատանքը մրցակցային հավասար պայմանների ստեղծման իմաստով»,- ԱԺ նստաշրջանում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ընդդիմության միասնական թեկնածու Արծվիկ Մինասյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց․ «Այո, սա շատ լուրջ թեմա է, քան երբևէ մարդկանց մտքով կարող է անցնել։ Պետության միջամտությունը պետք է տեղի ունենա բացառապես օրենքով նախատեսված ընթացակարգերով։ Ես բերեցի ցեմենտի օրինակը, բայց ոչ միայն ցեմենտի, այլ նաև շատ ոլորտներում պետական այս կամ այն մարմնի միջամտությունը, այո, պետք է գնահատման ենթարկվի ոչ միայն շուկայական տեսակետից, նաև իրավական առումով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հղում անելով ՀՀ Սահմանադրությանը՝ Մինասյանն ասաց, որ սեփականության իրավունքի պաշտպանության հարցն ազատ մրցակցության պայմանների հիմնարար հարց է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































