Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. Սարյան փողոցում ոստիկանությունը ճիշտ է վարվել. news.am

Հունիս 25,2014 00:19

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է հունիսի 23-ին Սարյան փողոցում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումներին:

– Պարոն Գասպարյան վերջին շրջանում ոստիկանները ակցիաների ժամանակ ավելի ագրեսիվ են, մասնավորապես խոսքը հունիսի 23-ին Սարյան փողոցում կատարվածի մասին է, երբ ոստիկանները ուժ կիրառեցին: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը այդ օրվա ոստիկանական գործողություններին:

– Ես ուզում եմ, որ հասարակությունը, մեր քաղաքացիները, ակցիաների մասնակիցները ի վերջո հասկանան, որ հասարակական կարգը ապահովելիս՝ ուժ կիրառելը ոչ միայն ոստիկանի իրավունքն է, այլեւ՝ պարտականությունը: Խոսքը իրավաչափ ուժ կիրառելու մասին է: Ինչ վերաբերում է Սարյան փողոցում տեղի ունեցածին, ապա կարծում եմ, որ ոստիկանները ճիշտ են գնահատել օպերատիվ իրավիճակը, եւ քանի որ տեւական ժամանակ համոզելու մեթոդը չի ազդել, ապա ոստիկանությունը ստիպված էր հարկադրանքով ապահովել հասարակական կարգը: Եւ ուժի կիրառումը համաչափ էր. չեն օգտագործվել հատուկ միջոցներ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի/armenianow.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30