Հակակոռուպցիոն դատարանում Լևոն Պետրոսյանի նախագահությամբ ՆԳ նախկին նախարար Վլադիմիր Գասպարյանի գործով հերթական դատական նիստը կայացավ նրա բացակայության պայմաններում։
Նախորդ նիստը հետաձգվել էր, որպեսզի հանրային մեղադրողը գույքային հայցի հետ կապված հայցադիմումն ըստ էության հասկանա, իսկ պաշտպանական կողմը հստակեցնի վկաների հնարավոր հարցաքննության հետ կապված իր դիրքորոշումը։
Հանրային մեղադրողը ներկայացրեց Վլադիմիր Գասպարյանից հօգուտ պետական բյուջեի 36.698.040 դրամ բռնագանձելու պահանջի մասին հայցի հիմնավորումները։
Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը առարկեց ներկայացված մեղադրանքի դեմ՝ բերելով իր հիմնավորումները։
Կարդացեք նաև
Լսելով կողմերին՝ դատարանն արձանագրեց, որ նախնական դատալսումների փուլն ավարտվեց, և անցում կատարեց հիմնական դատալսումների փուլ։ Եվ քանի որ սույն դատական նիստում վկաների հարցաքննության հնարավորություն չկա, քանի որ վկաներ հրավիրված չեն, հետևաբար դատական նիստը հետաձգվում է։
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 4-ին, ժամը 12։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































