Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չի թվում, թե կովը կարողա գա Երեւան՝ բողոքի». «Ժողովուրդ»

Հունիս 27,2014 11:48

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ–ի Ալիկ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 1-ին պարզ կլինի, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունը գործարարներից ով ինչպես է կատարել։ Պատգամավորը հավաստիացրեց, որ ինքը երբեւէ ստվերային դաշտում չի աշխատել:

– Պարոն Պետրոսյան, օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ԱԺ-ում արտահերթ կարգով ներկայացրեց կենդանիների վերաբերյալ օրենքի նախագիծ, ըստ որի՝ արգելվում է կենդանիներին վախեցնել, միմյանց նկատմամբ սադրել, տրամադրել, սեղմել կենդանիների դյուրազգաց մասերը՝ պոչերը, ականջները, առանց ցավազրկման կենդանուն ամորձատել, եղունգները հեռացնել եւ քարշ տալ։ Ըստ Ձեզ, ՀՀ-ում նման օրենքն ինչպե՞ս է կիրառվելու։

– Բայց ով է դա ստուգելու, մի հատ զանգեք գյուղնախարարություն, հարցրեք, թե արդյոք ամեն կովի մոտ գյուղնախարարությունից մի հատ մարդ ե՞ք կանգնեցնելու (ծիծաղում է-Ս. Գ.): Օրենքը երեւի վերցրել են միջազգային ստանդարտներով որ այդպես պետք է լինի, արտագրել են, թարգմանել են, բերել են, որ մենք համապատասխանենք եվրոպական ստանդարտներին։ Բայց, ըստ ձեզ, դա ո՞նց պետք է լինի։ Կովը կարող է գնա բողոքի, ասի՝ իմ ականջները քաշի՞ն, տենց բան դուք հավատո՞ւմ եք։ Ես մտածում եմ, որ ձեւական ինչ-որ մի բան են ընդունել, որի վրա չի կարելի անգամ կենտրոնանալ, որովհետեւ, եթե ՀՀ օրենքով բողոքող չկա, ուրեմն մեղադրյալ էլ չկա։ Ինձ չի թվում, թե կովը կարողա գա Երեւան բողոքի, որ իր ականջները քաշել են։

– Բայց դրա համար տույժեր…

– Ինչ տույժեր պետք է լինեն, ով կարա ապացուցի։ Եթե անգամ տույժ սահմանեն, ապա պետք է մեկը դիմի դատարան, բողոքի, որ մարդուն տույժի ենթարկեն։ Կովը կարա՞ գա բողոքի։ Ինձ թվում է, որ ինչ-որ մի բանի պահանջներն անելու համար դա էլ են արել, բայց ինքը պրակտիկորեն զրո կլինի, առանց հետեւանք։ Ոչ էլ գյուղացիներն այդ օրենքին ուշադրություն կդարձնեն, որովհետեւ ինչ-որ մեկին տուգանելու կամ դատելու համար պետք է ինչ-որ մեկը բողոքի։ Իսկ ես ինչքան գիտեմ, Հայաստանի կովերը գրել-կարդալ չգիտեն, կարող է Եվրոպայում գիտեն, բայց ՀՀ-ում չգիտեն։ Երբ որ գրել-կարդալ կիմանան՝ եկեք նստենք, այդ օրենքի մասին խոսենք։ Ինչ-որ մի ախմախ բանա, էլի, ես շատ գիտեմ:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30