Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի կիրճում վերակառուցվում է ճանապարհի փլուզված հատվածը

Հուլիս 17,2014 14:43

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման ուղղությամբ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ: Մասնագիտական ուսումնասիրությունից և նախագծային աշխատանքներից հետո մեկնարկել են շինարարական բուն աշխատանքները: Ամբողջությամբ վերակառուցվելու է ճանապարհային հանգույցը՝ ներառյալ տարածքում առկա ջրահեռացման համակարգը:

Շինաշխատանքների ընթացքին տեղում հետևել և ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Պատասխանատուները զեկուցել են, որ ապամոնտաժվել են փլուզման հիմնական պատճառ դարձած նախկին մետաղական կոնստրուկցիաները և այժմ կատարվում է ճանապարհի լիցք, որից հետո կկառուցվեն պատնեշներ: Նախագծային լուծումների համաձայն՝ խողովակաշարը շարունակություն կունենա դեպի Հրազդան գետ, կբետոնապատվի և այդպիսով արտաքին, ինչպես նաև ստորգետնյա ջրերի հոսքը կուղորդվի գետ՝ խուսափելով նաև վարարումների ժամանակ հնարավոր փլուզումից և ունենալով ապահով ու անվտանգ ճանապարհահատված:
Քաղաքապետի առաջին տեղակալը տեղում պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել և ընդգծել, որ աշխատանքները պետք է ավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի:

«Քանդման սկզբնական աշխատանքներից հետո ի հայտ եկան որոշակի խնդիրներ, որոնց պարագայում միայն փլուզված հատվածի վերականգնումը չէր կարող խնդրին վերջնական լուծում տալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնամուխ եղանք խնդրի հիմնովին լուծման աշխատանքներին և որոշվեց այս հատվածում իրականացնել վերակառուցման աշխատանքներ: Սա իսկապես շատ կարևոր ծրագիր է ինչպես մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկի ապահովման, այնպես էլ ճանապարհի պահպանման տեսնակյունից: Վերակառուցման շնորհիվ մենք ամբողջությամբ լուծում ենք ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող խնդիրը»,-ընդգծել է Կամո Արեյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031