Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան վիկինգները եւ երրորդ հանրապետության քաղաքական վախճանը»

Օգոստոս 14,2014 12:45

«Սոչիից հետո անհրաժեշտություն զգացվեց հրատապ ամփոփելու արցախյան վիկինգների քաղաքական դինաստիայի քսան տարվա անցած ուղին»,- այսօր՝ օգոստոսի 14-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց մարքսիստ Դավիթ Հակոբյանը:

Նա իրավիճակն ամփոփեց հետեւյալ արտահայտությամբ՝ «Արցախյան վիկինգները եւ երրորդ հանրապետության քաղաքական վախճանը»: Նրա խոսքերով՝ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը ցույց տվեց, որ իշխանությունն ասելիք եւ անելիք այլեւս չունի.

«Երկու տարի հետո ավարտվում է նաեւ երկրորդ քաղաքական շրջանը՝ ո՛չ նոր քաղաքական դոկտրին, ո՛չ նոր տնտեսական դոկտրին, ո՛չ նոր դիվանագիտական դոկտրին, ո՛չ նոր ազգային անվտանգության դոկտրին. Այդպես էլ ոչինչ չտվին վիկինգների առաջին եւ երկրորդ էշելոնները: Ընդհանուր քաղաքական առումով կարող եմ ասել ռուսական կայսրուհու խոսքերով՝ «Վիկինգների հոգիները ոչ մի կերպ չմերձեցան ազգի հոգու հետ»:

Նրա խոսքերով՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ոչինչ չտվեց Հայաստանի Երրորդ Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար, եւ գործը հասել է Երրորդ Հանրապետության վախճանին.

«Ռմբակոծում են Հայաստանի սահմանները, մարդկային կորուստներ ենք տալիս այստեղ, հայաթափ են լինում սահմանային շրջանները: Ի՞նչ Ղարաբաղ, կորցնում ենք Հայաստանը, եւ կարելի է սա վարդագույն ակնոցներով ասել»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին՝ Դավիթ Հակոբյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում գրավոր եւ բանավոր լեզվում գերակայում է հայերենը, այդ պատճառով նա վարչական տուգանք է նշանակում նախագահին.

«Ի՞նչ է նշանակում թուրքական բառ օգտագործել խոսքի մեջ՝ միտք արտահայտելու համար: Նախագահին վարչական տուգանք եմ հայտարարում, ի՞նչ «հանաք»: Եթե որեւէ բժիշկ գրավոր օգտագործի ռուսերենը, ոչինչ, բայց թուրքերե՞նը: Խնդրե՛մ, Աթաթուրքից մեջբերումներ բեր թուրքերեն, բայց օգտագործել հայկական միտքը թուրքական բառով արտահայտելու համար համարում եմ սխալ, թո՛ղ լավ խորհրդականներ հավաքի նախագահը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031