

«Զվարթնոց» օդանավակայանում մեր պատանի մեդալակիրներին, մասնակցներին ու մարզիչներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի պետական կառույցի ղեկավարներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատները, երկրպագուներն ու լրագրողներ:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ողջույնի ջերմ խոսքեր լսելուց եւ դափնեպսակներ ստանալուց հետո մարզիկներն ու մարզիչները բաց տանիքով ավտոբուսով շարժվեցին Երեւան՝ «Հանրապետության» հրապարակ: Ճանապարհին մարդիկ, տեսնելով ավտոբուսի վրա ծածանվող Հայոց Եռագույնը, ՀԱՕԿ-ի դրոշը եւ դափնիներով տղաներին՝ անմիջապես գլխի էին ընկնում, որ նրանք Չինաստանում Հայաստանի պատիվը բարձր պահած մեր պատանի մարզիկներն են ու ջերմորեն ողջունում էին նրանց:
Վերջում Հայաստանի օլիմպիական հավաքականը «Հանրապետության» հրապարակում լուսանկարվեց լրատվամիջոցների համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































