Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի օլիմպիականներին պատշաճ դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում (ֆոտոշարք)

Օգոստոս 30,2014 19:25

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERAՉինաստանից այսօր վերադարձած պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի պատվիրակությանը դիմավորել ցանկացողներն այնքան շատ էին, որ ՀԱՕԿ-ն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մայրաքաղաքի «Հանրապետության» հրապարակում հատուկ ավտոբուսներ էին հատկացրել բոլոր ցանկացողներին:

«Զվարթնոց» օդանավակայանում մեր պատանի մեդալակիրներին, մասնակցներին ու մարզիչներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի պետական կառույցի ղեկավարներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատները, երկրպագուներն ու լրագրողներ:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ողջույնի ջերմ խոսքեր լսելուց եւ դափնեպսակներ ստանալուց հետո մարզիկներն ու մարզիչները բաց տանիքով ավտոբուսով շարժվեցին Երեւան՝ «Հանրապետության» հրապարակ: Ճանապարհին մարդիկ, տեսնելով ավտոբուսի վրա ծածանվող Հայոց Եռագույնը, ՀԱՕԿ-ի դրոշը եւ դափնիներով տղաներին՝ անմիջապես գլխի էին ընկնում, որ նրանք Չինաստանում Հայաստանի պատիվը բարձր պահած մեր պատանի մարզիկներն են ու ջերմորեն ողջունում էին նրանց:

Վերջում Հայաստանի օլիմպիական հավաքականը «Հանրապետության» հրապարակում լուսանկարվեց լրատվամիջոցների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031