Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը զարմացած է. Հասմիկ Պողոսյանի եւ իր տեղակալի գնահատականներն իրար չեն բռնում

Սեպտեմբեր 03,2014 16:59

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին օրենքի նախագիծը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ դա լավ մշակված նախագիծ է, ասելիք այլեւս չկա:

Հանձնաժողովը պետք է դրական եզրակացություն տա:

Սակայն մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ի զարմանս տիկին Բիշարյանի, բացասական արտահայտվեց այդ նախագծի հետ կապված: Հեղինե Բիշարյանը զարմացած էր, որովհետեւ նրա խոսքերով՝ Հասմիկ Պողոսյանը դրական է արտահայտվել, ընդունել է այս օրենքը, ինչպե՞ս է հիմա մշակույթի նախարարության ներկայացուցիչը բացասական գնահատական տալիս: Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ «Եթե պարոն Պողոսյանը տեղյակ չի, ես մեղավոր չեմ: Պնդելու ցանկություն չունեմ, ես սա կյանքի գնով կյանքի եմ կոչել, 6 տարվա նախագիծ է, ոչ մեկը չեկավ զեկուցելու ԱԺ նիստում, ես եմ զեկուցել: Բազմիցս լրամշակվել է այս նախագիծը՝ տիկին Պողոսյանի մասնակցությամբ, քննարկումներ են եղել թատրոնների տնօրենների հետ»:

Փոխնախարարը պնդում էր, որ 2008-ից նախարարությունում է աշխատում եւ ոչ մի քննարկում չի եղել:

Ի վերջո, հանձնաժողովն այդպես էլ դրական եզրակացություն չտվեց օրենքին, այն միայն երկու կողմ ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Պողոսյան, լավ կլինի դերասանների անեծքի տակ չընկնես: Հետաքրքիր է՝ այդ նստածներից ով գիտի՝ ինչ է թատրոնը? Ասա՝ եթե թատրոնից գաղափար չունեք, գոնե մի խանգարեք նախագծին ու ընկեք հազարավոր դերասանների անեծքի տակ:

  2. Լևոն Մութաֆյան says:

    Ճիշտ է Արթուր Պողոսյանը, այդ նախագիծը չի քննարկվել թատերական հանրության կողմից, չի արժանացել դրվատանքի: Եթե մեկ-երկու տնօրեն, իսկ ես գիտեմ, թե ովքեր, իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել, դա ոչինչ չի նշանակում: Ես ՀԹԳՄ վարչության քարտուղար եմ, մեր միության հետ քննարկվե՞լ է այդ նախագիծը: ՈՉ:

  3. Մովսիսյան says:

    Լևոն, պարտադիր չէր, որ քեզ հետ քննարկվեր: ՀԹԳՄ-ից անդամներ եղել են, որոնց հետ քննարկվել է: Նրանք շատ կարգին մարդիկ են…

  4. Լևոն Մութաֆյան says:

    Մովսիսյան, անունդ գրիր, տեսնեմ՝ ով ես…

  5. Հովսեփ says:

    Արթուր Պողոսյանն ինչից է տեղյակ: Թող գա տեսնի մարզային թատրոններում պաշտոնական ինչ չարաշահումներ կան:

  6. Լևոն Մութաֆյան says:

    Մովսիսյան, պարտադիր էր, որովհետև նախկինում ստեղծված նախագծի հեղինակներից մեկն եմ, իսկ այս դեպքում, գործ ունենք ողորմելի, խղճուկ, ծիծաղելի մի փաստաթղթի հետ, որից ակնհայտ է դառնում, որ հեղինակը կյանքում թատրոն չի մտել: Մերկապարանոց չլինելու համար՝ հանդես կգամ մասնագիտական վերլուծությամբ, որ չստացվի, թե մարզպետը թատերարվեստի կազմակերպիչն է… Սա դեռ նվազ զավեշտն է…

  7. Մովսիսյան says:

    Լևոն, այն մարդիկ, ովքեր գրել են նախագիծը, քեզնից քիչ չեն մտել թատրոն: Ու եթե դու այս նախագծում չկաս, դա չի նշանակում, որ լուրջ նախագիծ չէ: Ընդհակառակը, եթե անգամ դու որևէ նախագծի հեղինակներից ես եղել, ու դա լուրջ լիներ, հավանաբար արդեն օրենքով հաստատված կլիներ: իսկ այս նախագծի հեղինակներին կարիք չկա վիրավորես, քանի որ իրենք թատրոն մտնելիս իրենց պահել գիտեն… Դու ավելի լավ կլինի զբաղվես քո թատերագիտությամբ և քեզ չվերաբերող գործերին չխառնվես: Բիշարյանը 6 տարի տանջվել է այս նախագծի վրա, նրանից սրտացավ չլինես:

  8. Արթուր Պողոսյան says:

    Մովսիսյան, եթե Դուք այդքան սրտացավ եք, ես Ձեզ առաջարկում եմ հանդիպել ինձ հետ և քննարկել թատրոնի ոլորտի հետ կապված հարցեր, միաժամանակ, կբարձրանա մարզային թատրոնների մասին իմ <> աստիճանը: Միայն մեկ պայմանով, որ Դուք նախապես ուսումնասիրեք օրենքի նախագիծը:

  9. Տիգրան Մ. says:

    Արթուր Պողոսյան, եթե նախարարը տեղյակ է այդ նախագծից, Դուք ինչու տեղյակ չեք? Եվ վերջապես եթե ուզում են նախագիծը հաստատել, ինչու մի բանով չեք օգնում?

  10. Լևոն Մութաֆյան says:

    Էս Բիշարյանի վկաները սկսել են հարձակումներ գործե՞լ: Ո՞վ ես, Մովսիսյան, եթե տարրական արժանապատվություն ունես, գրիր անունդ, իմանանք, իսկ եթե թաքնվում ես, նշանակկում է անարժանապատիվ մեկն ես, անիքնասեր ու վախկոտ: Թատերագետըթատերական ընթացքը ստեղծողներից մեկն է, իմացիր: Թատերագետը թատրոնի տեսաբանն է, պատմաբանը, թատրոնի ստեղծագործությունը գնահատողը, հետևաբար լիիրավ անդամն է թատերական կառույցի: Ինչու՞ եք վառվել ու խառնվել իրար, որ ասում ենք ողորմելի ու խղճուկ նախագիծ է ստեղծված… Այո, ստեղծված է այդպիսին, անգրագիտության հավաքածու: Ո՞ր անգրագետն է հաստատել այն միտքը, թե մարզպետը պիտի զբաղվի թատերական արվեստի կազմակերպմամբ ու տարածմամբ: Կարդացեք ու հիացեք ձեր ,,ստեղծագործությամբ,,: Իսկ ինձ դասեր տվողներին կխբնդրեի նախ դասեր առնել, սովորել հաչոցների տարբեր ձևեր, թե չէ շատ միանման հաչոցներ են… Հա, Մովսիսյան, անունդ մի թաքցրու, որովհետևկռահում եմ ով լինելդ: կարծես ՕԵԿ-ի ԱԼՄ-ի լրատվականից ես…

  11. Լևոն Մութաֆյան says:

    Մովսիսյան, մոռացել էի ասել… Բիշարյանից սրտացավ չլինեմ… Ես թատրոնում եմ աշխատում, հետևաբար, հավատա, Բիշարյանից սրտացավ եմ: Մեկ էլ, սրտացավ մարդը գոնե մեկ անգամ կյանքում ներկայացում դիտած կլիներ, որպեսզի չասեր, թե թատրոնը, որտեղ գնացի՝ գտնվում էր դե օպերայի մոտերքում, իսկ դիտած ներկայացումն այդպես էլ չկարողացավ հիշել… Բա սրտացավ մարդն էսպիսին կլինի…

  12. Մովսիսյան says:

    Ոմանք պետք է ակնոցները դնեն, և ապա կարդան նախագիծը: Թատերագետ լինել դեռ չի նշանակում, որ պետք է խառնվես ամեն ինչին: Մարդկանց հաչելու ձևեր սովորեցնելը արդեն հուշում է մարդու մակարդակի մասին: Բիշարյանից շատերդ բան ունեք սովորելու և մի մոռացեք նախկինում ինչպես էիք խոսում Բիշարյանի դեմ դիմաց: Ներկայացումը պետք է ներկայացում լինի, որ Բիշարյանը հիշի: Լևոն, որտեղ քեզ չեն հրավիրում, դու ցեխ ես շպրտում նրան վրա, դա քո հայտնի ձեռագիրն է: Աշխատիր չթքել այն աղբյուրի մեջ, որտեղից ժամանակին ջուր ես խմել: Իսկ Բիշարյանն այնքան է սրտացավ, որ 6 տարի զբաղվում է այդ նախագծով և թատրոնի մարդկանց հետ քննարկում մի շարք կետեր:

  13. Լևոն Մութաֆյան says:

    Ահա սրտացավ մարդու մոտեցումը: Կարդացեք, գեղարվեստական ղեկավարի լիազորություններն ու իրավասությունները: Անգամ սովետի ժամանակներում առավել հստակ էին գեղարվեստական ղեկավարի գործառույթները.
    Թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝
    ա/ թողարկում /վերականգնում/ է ներկայացումներ՝ կենդանի կատարմամբ հրապարակային ցուցադրման նպատակով.
    բ/ կատարում է դերաբաշխում նոր վերականգնվող ներկայացումներում.
    գ/ ընթացիկ խաղացանկի ներկայացումներում նշանակում է դերակատարներ.
    դ/ հաստատում է խաղացանկը, դեկորների էսքիզներն ու մակետները, բեմադրական աշխատանքների այլ արդյունքները՝ համաձայնեցնելով թատրոնի տնօրենի հետ.
    ե/ իրականացնում է օրենսդրույթանը չհակասող ստեղծագործական-գեղարվեստական գործունեության հետ կապված այլ իրավասություններ։

  14. Տաթևիկ says:

    Լավ կլինի հավելել, որ ոչ մի գեղարվեստական ղեկավար 5 տարուց ավել չղեկավարի, թե չէ սարքում են իրենց հոր դուքանը: Իսկ վերը նշված կետրեը գեղ. ղեկավարի համար շատ շատ է, չի կարելի այդքան արտոնություններ տալ: Հետո թասիբ ունեցող մարդը երկար չի ղեկավարի:

Պատասխանել Հովսեփ

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930