
«Հանգամանքների բերումով վերջին 1 տարին պարոն Խաչատրյանը չէր պաշտոնավարում, բայց մարզը եւ մարզպետարանը աշխատել են կայուն, ցուցանիշների առումով հետընթաց չունենք, ինչը խոսում է ձեր կոլեկտիվի, ինչպես նաեւ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անաչառ, ներդաշնակ աշխատանքի մասին: Այս նոր նշանակումով, բոլորս մեզ վրա լուրջ բարոյական, պաշտոնական, հանրային պատասխանատվություն ենք վերցրել, իսկ մենք րոպե իսկ չենք կասկածում, որ ձեզ կհաջողվի ավելի լավացնել աշխատանքները», – ասաց մարզպետին ներկայացնելու եկած ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը եւ նշեց, որ իր համար յուրահատուկ է եւ սուբյեկտիվ-էմոցիոնալ Սուրիկ Խաչատրյանին ներկայացնելու պահը: «Դժվար է ներկայացնել մի մարդու, ում հետ դու երկար տարիներ` 1996թ-ից մինչեւ օրս, քայլել ես եւ երկար տարիներ աշխատել: Թույլ տվեք կառավարության, պարոն Աբրահամյանի, պարոն Գեւորգյանի անունից շնորհավորել պարոն Խաչատրյանին եւ մաղթել հաջողություններ` ի բարօրություն Սյունիքի մարզի ազգաբնակչության, ի բարօրություն մեր պետության , մեր ողջ ժողովրդի», – ասաց պարոն Տերտերյանը:
Իսկ Սուրիկ Խաչատրյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց երկար տարիների համագործակցության, գրանցած հաջողությունների ու բարձր ցուցանիշների ապահովման համար:
«Համոզված եմ, որ սրանից հետո ավելի բարձր տեմպերով եւ ավելի միասնական ուժերով մենք մեր խնդիրները կլուծենք: Ես ուզում եմ բոլորիդ հետ միասին շնորհակալություն ասենք նախորդ մարզպետին, կարծում եմ 1 տարվա համար ինքը ինչ-որ կարողացել է արել է, շնորհակալություն ասենք եւ հաջողություն մաղթենք իրեն նոր աշխատանքում: Ամենակարեւոր խնդիրն ինձ համար, որ ինքն իր աշխատանքից չի ազատվել եւ էսօր ինքը պարապ չի», -ասաց Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Իսկ հանդիպումից հետո բոլորը շտապեցին մարզպետի աշխատասենյակ` նրան անձամբ շնորհավորելու, իսկ նիստերի դահլիճում այդպես էլ ելույթ ունեցողներ ու մարզպետին շնորհավորողներ չեղան:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Թե ինչպես էին Գորիսի դարպասների մոտ «Սուրեն Խաչատրյանը մեր հզոր մարզպետն է» կարգախոսով եւ ոտանավորներով դիմավորում վերանշանակված մարզպետին՝ դիտեք Գորիսի «Լաստ» հեռուստաընկերության տեսանյութում:



















































Պարսկական ոչխարներին ու Ղարաբաղ կամրջին էլ կդիմավորեն աղ ու հացով, նաև…նաև ախ ու լացով:Կեցցե պարսկակլանը ռուսադիմակով:
Հալալաաաաաա։ Պ-ն խաչատրյանին։ Իսկական հարցեր լուծող տղայա։
Մի հատ էլ ոտանավոր պետք է իրա պատվեն քերթեին սրունեցիները քանի լիսկան իրանց չի քերթել։
Լավ կխնդայի եթե էդքան լացելու չլիներ։