Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կառույցների աշխատակիցները Սյունիքի մարզպետին դիմավորել են աղուհացով, զուռնա-դհոլով (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2014 20:38

dimavorumՆախքան Սյունիքի մարզպետարան այցելելը` Սուրիկ Խաչատրյանին Սյունիքում դիմավորել են աղուհացով, զուռնա դհոլով: Նրան դիմավորելու էին գնացել քաղաքապետերը, գյուղապետերը, դպրոցի տնօրենները եւ պետական  տարբեր կառույցների ղեկավարներ: Այնուհետեւ  Սյունիքի մարզի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին  Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում դիմավորեցին մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, համայնքապետերը եւ պետական ապարատի այլ աշխատակիցներ, որոնք ջանում էին հնարավորինս բարձր ծափահարել դահլիճ ներս մտնող Սուրիկ Խաչատրյանին:

«Հանգամանքների բերումով վերջին 1 տարին պարոն Խաչատրյանը չէր պաշտոնավարում, բայց մարզը եւ մարզպետարանը աշխատել են կայուն, ցուցանիշների առումով հետընթաց չունենք, ինչը խոսում է  ձեր կոլեկտիվի, ինչպես նաեւ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անաչառ, ներդաշնակ աշխատանքի մասին: Այս նոր նշանակումով, բոլորս մեզ վրա լուրջ բարոյական, պաշտոնական, հանրային պատասխանատվություն ենք վերցրել, իսկ մենք րոպե իսկ չենք կասկածում, որ ձեզ կհաջողվի ավելի լավացնել աշխատանքները», – ասաց մարզպետին ներկայացնելու եկած ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը եւ նշեց, որ իր համար յուրահատուկ է եւ սուբյեկտիվ-էմոցիոնալ Սուրիկ Խաչատրյանին ներկայացնելու պահը: «Դժվար է ներկայացնել մի մարդու,  ում հետ դու երկար տարիներ` 1996թ-ից մինչեւ օրս,  քայլել ես եւ  երկար տարիներ աշխատել: Թույլ տվեք կառավարության, պարոն Աբրահամյանի, պարոն Գեւորգյանի անունից շնորհավորել պարոն Խաչատրյանին եւ մաղթել հաջողություններ` ի բարօրություն Սյունիքի մարզի ազգաբնակչության, ի բարօրություն մեր պետության , մեր ողջ ժողովրդի», – ասաց պարոն Տերտերյանը:

Իսկ Սուրիկ Խաչատրյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց երկար տարիների համագործակցության, գրանցած հաջողությունների ու բարձր ցուցանիշների ապահովման համար:

«Համոզված եմ, որ սրանից հետո ավելի բարձր տեմպերով եւ ավելի միասնական ուժերով մենք մեր խնդիրները կլուծենք: Ես ուզում եմ բոլորիդ հետ միասին շնորհակալություն ասենք նախորդ մարզպետին, կարծում եմ 1 տարվա համար ինքը ինչ-որ կարողացել է  արել է, շնորհակալություն ասենք եւ հաջողություն մաղթենք իրեն նոր աշխատանքում:  Ամենակարեւոր  խնդիրն ինձ համար, որ ինքն իր աշխատանքից չի ազատվել եւ էսօր ինքը պարապ չի», -ասաց Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:  Իսկ հանդիպումից հետո բոլորը շտապեցին մարզպետի աշխատասենյակ`  նրան անձամբ շնորհավորելու, իսկ նիստերի դահլիճում այդպես էլ ելույթ ունեցողներ ու մարզպետին շնորհավորողներ չեղան:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Թե ինչպես էին Գորիսի դարպասների մոտ «Սուրեն Խաչատրյանը մեր հզոր մարզպետն է» կարգախոսով եւ ոտանավորներով դիմավորում վերանշանակված մարզպետին՝ դիտեք Գորիսի «Լաստ» հեռուստաընկերության տեսանյութում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Պարսկական ոչխարներին ու Ղարաբաղ կամրջին էլ կդիմավորեն աղ ու հացով, նաև…նաև ախ ու լացով:Կեցցե պարսկակլանը ռուսադիմակով:

  2. aghasi says:

    Հալալաաաաաա։ Պ-ն խաչատրյանին։ Իսկական հարցեր լուծող տղայա։
    Մի հատ էլ ոտանավոր պետք է իրա պատվեն քերթեին սրունեցիները քանի լիսկան իրանց չի քերթել։
    Լավ կխնդայի եթե էդքան լացելու չլիներ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930