Հարցնում է Անահիտ Բախշյանը՝
նկատի ունենալով վերջինի ինքնահռչակ գիտությունների դոկտոր լինելը
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր է: Այդ մասին «Առավոտը» տեղեկացել է մարզպետարանի կայքից, ըստ որի՝ նորանշանակ մարզպետն իրեն հռչակել էր դոկտոր՝ «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» թեմայով գիտական աշխատանքի համար, որն էլ, իբրեւ թե, գրել է այս տարի: Լուրն ավելի վաղ Aravot.am-ի հետ զրույցում հերքել էր Բարձրագույն որակավորման հանձնաժողովը՝ հայտնելով, որ Սուրիկ Խաչատրյանի՝ իրեն պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր դարձնելը սխալ է, քանի որ նման բան չի լինում, բացի այդ, նա երբեք գիտական ատենախոսություն չի պաշտպանել, անգամ թեկնածուական աստիճան չունի: Ավելացնենք նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանի մասին նմանատիպ տեղեկություն նույնիսկ ԲՈՀ-ի կայքում չկա:
«Առավոտի» հետ զրույցում, Սուրիկ Խաչատրյանի հերթական խարդախությունից ապշած, կրթության փորձագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց. «Խոսքերն ավելորդ են՝ նրա նկարագիրը հասկանալու համար: Եթե մի մարդ, մի մարզպետ, որը «գնահատվում» է մեր իշխանությունների կողմից, նա պարտակված մեկն է, որի նկարագիրը դա է, ինքն իրեն շնորհում է մի գիտական աստիճան, որը գոյություն չունի, ճղճիմ, մարդկային բարոյականության արժեքներից զուրկ մեկն է»:
Անահիտ Բախշյանի խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանը «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» թեման ընտրելով՝ երեւի հաշվի է առել իր կեղտոտ գործերը, սպանությունները: Նա նաեւ գտնում է. «Սուրիկ Խաչատրյանը մեղավոր չէ այս ամենում, իշխանությունն է մեղավոր, որ իսկապես երկրի համար լուրջ ներդրում արած մարդկանց չի գնահատում, բայց Սուրիկ Խաչատրյանը երկրորդ անգամ դառնում է անփոխարինելի: Նա արժեզուրկ մարդ է, եւ իրեն լավ հասկանում են իր նմանները: Արդյոք ԿԳ նախարարը, վարչապետը, վերջապես գործող նախագահը կհամարձակվե՞ն գնահատական տալ Սուրիկ Խաչատրյանի ակնհայտ, փաստացի կեղծարարությանը՝ իր մասին այդպիսի լուր տարածելու համար: Արդյոք կհամարձակվե՞ն ըստ արժանվույն գնահատել այդ անարժան հանցագործին, որին նորից մարզպետ դարձրին: Սա նույնիսկ կեղծիք չէ, խարդախություն է, հանցագործություն»:
Կարդացեք նաև
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.10.2014
Սուրիկ Խաչատրյանը ե՞րբ է իրեն աստված հռչակելու ու բարձրաձայնելու իր հրեշտակների անունները: Արդեն կարելի է ոչնչի վրա չզարմանալ, անակնկալի չգալ, որովհետև հնարավոր է`
Սատանան ինքը` Աստվածն է եղել,
Ուղղակի մարդուց թաքուն է պահել,
Որ մարդը ապրի երկրի երեսին,
Չիմանա ով` չար և ով է բարին,
Ով է չարաղետ մահը աշխարհում
Այդպես անողոք իր գլխին բերում . . .