Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Արտահայտել ենք մեր մոտեցումը ցանկացած համագործակցության, այդ թվում՝ իշխանությունների հետ». «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 10,2014 12:47 Share

Պարզվում է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, պատրաստ է «թեւքները քշտած» մտնել կոալիցիա՝ 7 կետերի ընդունման գնով։ Ընդդիմության՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ, ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, փաստորեն, վերահաստատում է իշխանության հետ համագործակցության իրենց պատրաստակամությունը՝ հայտարարելով. «Մենք արտահայտել ենք մեր մոտեցումը ցանկացած համագործակցության, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցության վերաբերյալ։ Դա պայմանավորված է 7 կետերի իրականացմամբ»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն պատրաստվո՞ւմ է վերադառնալ կոալիցիա՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը, որի հետեւանքով, հիշեցնենք, Դաշնակցությունը տարիներ առաջ լքեց կոալիցիան, Արմեն Ռուստամյանը նկատեց, թե դա իրենց 7 կետերից մեկն է միայն։ «Ուրիշ խնդիրներ էլ կան. 6 կետ էլ կա, որոնք մեկը մյուսին կապված են»,- նշեց նա։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031