Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր կորավ ՀՀ ինքնիշխան տարածքի 57 քկմ-ն, միգուցե Տիգրանաշենո՞վ է պայմանավորված այդ 57 քկմ-ն անհայտ շահառուին զիջելը»

Օգոստոս 11,2026 16:10 Share

«Ձեր այն պնդումները, թե երբ Հայաստանն Ալմա-Աթայում ծանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանով իսկ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, սին են։ Տարածքային ամբողջականությունը չի նշանակում, որ Արցախի ժողովուրդն իրավունք չունի անկախանալ։ Դա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այսպիսով իրար նկատմամբ ուժ չեն կիրառում, որն առաջինը խախտեց Ադրբեջանը»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա բարձրաձայնեց հարցը՝ ինչո՞ւ են ՔՊ-ականներն ասում, թե ՀՀ տարածքը 29 743 քկմ է։ Նա նշեց, որ ԽՍՀՄ հանրագիտարաններում ՀՀ տարածքը 29 800 քկմ էր։

«ՀՀ տարածքը 29 800 քկմ էր, լեգիտիմ հարց է առաջանում՝ ո՞ւր կորավ ՀՀ ինքնիշխան տարածքի 57 քկմ-ն։ Ե՞րբ հանկարծ 29 800 քկմ-ն դարձավ 29 743 քկմ։ Տիգրանաշենը, որն ադրբեջանցիները կոչում են Քյարքի, միգուցե Քյարքիո՞վ է պայմանավորված այդ 57 քկմ-ն անհայտ շահառուին զիջելը»

Մանրամասները՝ տեսանյութում.

Արթուր Խաչատրյանին արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Պարոն Խաչատրյանը եկել, ասում է՝ այդ որտեղի՞ց վերցրեցիք 29 743 քկմ թիվը։ Նախ, միշտ էլ 29 743 քկմ է եղել, հանրագիտարանում կարող է կլորացված թիվն է եղել։ Սիրելի պարոն Խաչատրյան, ես հիմա ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ։ Դաշնակցությունը 2005 թվականին կոալիցիայի մեջ էր՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ 2005 թվականին ՀՀ կառավարությունը վավերացրել է Հայաստանի հողային ֆոնդի առկայության եւ բաշխման վերաբերյալ հաշվետվությունը, այնտեղ գրված է, որ ՀՀ հողային ֆոնդը բաղկացած է 2974,3 հա-ից։ Դա էլ որ բաժանեք համապատասխան թվի, կստանաք 29 743 քկմ։ Հետեւաբար, երբ ասում եք՝ որտեղի՞ց եք վերցրել այդ թիվը, պարոն Խաչատրյան, ձեզնից, անձամբ ձեզնից ենք վերցրել»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել