

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության զարգացման համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հորիզոններ է բացում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մեծացման համար: Այս համատեքստում վարչապետն անհրաժեշտ է համարել ազգային գյուղատնտեսական շուկայի ենթակառուցվածքների շուտափույթ արդիականացումը, միջազգային չափորոշիչներին համապատասխան ապրանքատեսակների որակի ապահովումը:
«Ծանոթ լինելով գյուղացու հոգսերին և խնդիրներին և գիտակցելով մրցունակ գյուղատնտեսության դերը երկրի առաջընթացի գործում՝ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկելու գյուղական վայրերի սոցիալական խնդիրների լուծման և գյուղատնտեսական ոլորտի արդիականացման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Վերջին տարիների ընթացքում երկրի ագրոարդյունաբերական համալիրն առաջատար դիրք է զբաղեցնում մեր ազգային տնտեսությունում: Նոր թափ է ստանում գյուղական վայրերի սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացման գործընթացը, կառուցվում են կարևոր օբյեկտներ: Վստահ եմ, որ աստիճանաբար բարելավվելու է նաև կյանքի մակարդակը: ՀՀ կառավարության մոտեցումն այն է, որ ագրարային ոլորտում լուրջ ռազմավարական բարեփոխումները պետք է ապահովեն առավել բարենպաստ պայմաններ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի զարգացման համար»,– նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի դիտարկմամբ՝ գյուղատնտեսությունն էական ազդեցություն ունի երկրի ամբողջ տնտեսության զարգացման վրա և կառավարությունը շարունակելու է պետական աջակցություն ցուցաբերել ոլորտի զարգացմանը, իսկ ագրարային քաղաքականությունն ուղղված է լինելու աշխատանքային անրաժեշտ պայմանների ապահովմանը: Հովիկ Աբրահամյանը ցուցահանդեսին մասնակից փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին վստահեցրել է, որ կառավարությունը նրանց կողքին է ու պատրաստակամ է աջակցելու ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության:
Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի և գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել և շնորհակալագրով խրախուսել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
Վարչապետ Աբրահամյանը շրջել է նաև «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին մասնակից ագրոպարենային ոլորտը ներկայացնող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրատեսականուն, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
«Արմպրոդէքսպո-2014»-ինմասնակցում են 67 ընկերություններ, որոնք ներկայացնում են գյուղատնտեսականապրանքներիլայնտեսականի:
ՀՀ կառավարության աշխատակազմ


















































