«Քննիչները ջանք չեն խնայել աղջկա կյանքը դժոխքի վերածելու համար»,- այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ տուժող հանդիսացող աղջիկը ծանոթացել է տղայի հետ համացանցի միջոցով, մի քանի հանդիպում հետո տղան ծեծում է աղջկան, հանում է շորերը, եւ նրան այդպես նկարում: Այնուհետեւ՝ տղան, սպառնալով աղջկան նկարները ներբեռնել սոցիալական ցանցերում, գումար է պահանջել: Աղջիկն էլ դիմել է իրավապահ մարմիններին:
Նրա խոսքերով՝ քննիչների աշխատանքի պատճառով այդ աղջիկը քսան օր բուժում է ստացել հոգեբուժարանում: Քննության արդյունքում աղջիկը զրկվել է նաեւ համալսարանում ավագությունից եւ իր կրթաթոշակից: Վահան Մարտիրոսյան ասաց, որ գործը վարել են երեք քննիչ, որոնցից առաջինը կապ է ունեցել տղայի հետ եւ դրա մասին փաստել են կարճ հաղորդագրությունները, սակայն Վերաքննիչ դատարանը անտեսել է այդ փաստերը. «Վերաքննիչ դատարանը գրեց՝ մածունը սեւ է»:
Նա հավելեց, որ երեսուն հոգու կողմից ստորագրված նամակ փոխանցելու գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով գործի վերաքննությունը. «Երեք հատորանոց գործում այնքան ապացույց կա, որ տղան արդեն պետք է ազատազրկության մեջ գտնվեր, այլ ոչ թե կնոջ հետ փախներ Ֆրանսիա: Դեռեւս բռնաբարությունը նման մակարդակով չի կոծկվել»:
Կարդացեք նաև

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































