Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին

Հոկտեմբեր 30,2014 17:33 Share

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ինչպես կառավարական, այնպես էլ խորհրդարանական մակարդակներով իրականացվող ինտեսիվ աշխատանքները:

Նիկոլայ Ռիժկովը վարչապետին է ներկայացրել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում քննարկված հարցերն ու նախատեսվող ծրագրերը: Պարոն Ռիժկովը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը:

Հովիկ Աբրահամյանը և Նիկոլայ Ռիժկովը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել