Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի անգամ գյուղական վայրերում զուգարանների խնդիրը բարձր մակարդակով լուծված է

Նոյեմբեր 11,2014 15:32 Share

Թուրքիայի անգամ գյուղական վայրերով շրջելիս զբոսաշրջիկները զուգարանների խնդիր չեն ունեցել: Ի տարբերություն Հայաստանի, այդ երկրում ծառայությունների մատուցումը բարձր մակարդակի վրա է: Այսօր «Անի պլազա» հյուրանոցում այսպիսի կարծիք հայտնեց «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագրի համակարգող Աննա Առաքելյանը:

Տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու համար մեկ տարի առաջ մեկնարկել է գյուղական տուրիզմի խթանման ծրագիրը, որի նպատակն է
միասնական ռեսուրսների հիման վրա սեւծովյան չորս երկրներում՝ Հայաստանում Վրաստանում, Թուրքիայում եւ Բուլղարիայում զարգացնել գյուղական տուրիզմը, այդ երկրների միջեւ ստեղծել ցանցեր:

Այսօր ներկայացվեց թե մեկ տարվա ընթացքում ինչ է արվել:

Ըստ կազմակերպիչների, եկող տարվա փետրվարից կունենանք զբոսաշրջային նոր պրոդուկտ՝ «Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ», որը կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան:

Աննա Առաքելյանը եւ ծրագրի մյուս պատասխանատուները շրջելով Թուրքիայի, Վրաստանի եւ Բուլղարիայի գյուղական վայրերում, եկել են այն համոզման, որ տուրիզմում մեր երկրի ամենաուժեղ կողմերից մեկը հայկական խոհանոցն է՝ իր համ ու հոտով: Նրա համոզմամբ, սակայն Հայաստանում գյուղական տուրիզմը զարգացնելու համար պետք է ծառայությունների ոլորտը զարգացնել: Այդ նպատակով գյուղերում հյուրատների պատասխանատուների համար դասընթացներ են կազմակերպել:

Droshner

Մեկ տարվա ընթացքում չորս երկրների միջեւ ստեղծված ցանցը հնարավորություն է տվել փոխադարձ այցելություններ կատարել. «Բուլղարիայում մի հյուրատան տերը կապվել էր Վրաստանում մի հյուրատան տիրոջ հետ եւ ասել, որ Լեհաստանից տուրիստներ է ուղարկում: Այսինքն՝ ցանցն աշխատում է»,-ասում է Աննա Առաքելյանը:

«Հեյֆեր փրոջեքթ Ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանի համոզմամբ, տնտեսական աճը խթանելու համար պետք է զարգացնել գյուղական տուրիզմը:

Տուրիստական փաթեթը նախատեսում է գյուղացու տանը կերակրվել, մասնակցել գյուղացու առօրյային, լավաշ թխել, կերակուրներ պատրաստել, այցելել տեսարժան վայրեր եւ այլն:

Աննա Առաքելյանը նշեց, որ Բուլղարիայում ծառայությունների մատուցումը նույնպես բարձր մակարդակի վրա է. այս երկրի գյուղերում տուրիստին առաջարկում են բուլղարական ավանդույթներով ու նիստուկացով հարուստ տուրիստական փաթեթ:
Վրաստանում էլ գինետներ, պատմական ամրոցներ այցելություններն են դրված գյուղական տուրիզմի հիմքում, որն, ըստ ծրագրի պատասխանատուների, մատուցվում է հետաքրքիր ձեւով. «Վրաստանում տուրիզմի ոլորտը զարգացնելու համար մեծ ներդրումներ են կատարվում»:

Միջոցառմանը ներկա էին տուրիզմի ոլորտում տեղական ծառայություններ մատուցող անհատներ, տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930