Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Եգանյանի այս հայտարարությունները նույնքան հավատարժան են եւ հաշվարկված, որքան… «Ժողովուրդ»

Նոյեմբեր 21,2014 11:07

Կա արդյոք Ռուսաստանում երբեւէ ապրած, կամ այդ երկրում արտագնա աշխատանքի գնացած հարազատներ ունեցող մեկը, որը կասկածում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի ամեն երրորդ աղքատ քաղաքացին շտապելու է մեկնել Ռուսաստան՝ իր հանապազօրյա հացի հետեւից։ Բացի, իհարկե, Գագիկ Եգանյանից, որը ինչ-ինչ խորախորհուրդ մասնագիտական հաշվարկներից ելնելով՝ փորձում է համոզել, որ ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում ապրող ՀՀ քաղաքացու մոտ կկորի Ռուսաստանում աշխատելու ցանկությունը ճիշտ այն պահին, երբ այնտեղ աշխատանքի պայմանները կթեթեւացվեն։

Եվ կամ՝ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները կորոշեն վերադառնալ հայրենիք, քանի որ, երբ վերանա փողոցում ռուս ոստիկանի կողմից առանց անձնագրի կամ գրանցման «բռնվելու» եւ «դեպորտ» արվելու վտանգը, այլեւս անհետաքրքիր կդառնա ՌԴ-ում ապրելն ու աշխատելը։

Իրականում Գագիկ Եգանյանի այս հայտարարությունները նույնքան հավատարժան են եւ հաշվարկված, որքան տարիներ շարունակ նրա կողմից կրկնվող այն պնդումները, թե Հայաստանից, իբրեւ այդպիսին, արտագաղթի մեծ տեմպեր չկան, եւ երկրից մարդկային անընդմեջ արտահոսքն ընդամենը «սեզոնային աշխատանքային միգրացիա» է։

Իսկ այն, որ առաջիկայում Հայաստանից արտագաղթը կշարունակվի, կասկածից դուրս է։ Ընդ որում, անկախ այն բանից՝ կանդամակցենք մենք ԵՏՄ-ին, թե ոչ։ Ի վերջո, արտագաղթի պատճառը ոչ թե Ռուսաստանում է կամ ԵՏՄ-ում, այլ այստեղ՝ Հայաստանում։ Եվ մինչեւ չվերացվի այդ պատճառը՝ ՀՀ ներկայիս իշխանությունների տեսքով, արտագաղթը չի դադարի։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930