Նիկոլի բերած ավերի կարեւոր մեկ այլ դրսեւորման վրա եմ ուզում կենտրոնանալ։ Կարծում եմ՝ այն խոսում է այդ անձի՝ հայ ժողովրդի կյանքում փորձանք լինելու մասին։
Նիկոլի՝ իշխանության գալուց հետո բոլորիս աչքի առաջ է եղել նրա վարած կադրային քաղաքականությունը։ Նա իբր թե առաջնակարգ տեղ էր տալիս երիտասարդ կադրերին։ Դա իրականում ոչ մի կապ չուներ սերնդափոխության հետ։ Տարիներ առաջ ժողովուրդն այդ երեւույթին տվել էր «մանկապարտեզ» անունը։ Թվում էր, թե տարիների ընթացքում այդ մարդիկ պետք է փորձ ձեռք բերեին եւ իրենց գործում հմտանային։ Սակայն դա հաջողվեց միայն մի քանիսին։ Ընդ որում՝ ողջ խնդիրը այդ անձանց մեջ չէր, այլ՝ նրանց նշանակողների։ Նիկոլն ի սկզբանե հակակրանք ուներ իրենից բանիմաց ու փորձառու ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ, մինչդեռ երիտասարդները նրան որպես կուռք էին ընդունելու։
Երիտասարդ կադրերին առաջատար պաշտոններում նշանակելու հետեւանքով նրանք անհամատեղելի դարձան իրենց բնագավառներում կայացած առաջատար մասնագետների հետ, ինչի հետեւանքով վերջիններիս մեծ մասը դուրս մղվեց պետական կառավարման համակարգից։ Միայն քչերն իրենց հարմարվողականության շնորհիվ կարողացան պահպանել տարբեր պաշտոններ։
Մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցավ ինստիտուցիոնալ հիշողության կորուստ, եւ այսօր պետական կառավարման համակարգում նույնիսկ իներցիայով այլեւս չկա նախկին փորձը վերարտադրելու հնարավորությունը, որովհետեւ այն կրող մարդիկ գրեթե չեն մնացել։ Փորձի փոխանցումը մեկ-երկու տարվա ընթացքում չի կատարվում. դրա համար անհրաժեշտ է առնվազն տասը տարի։ Այսօր հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների համար ակնհայտ է, որ այն գիտելիքն ու փորձը, որն իրենք ունեն, բացակայում է ներկայիս կառավարողների մոտ։ Տարիների ընթացքում տարեց մարդիկ մահանում են՝ իրենց հետ տանելով ինստիտուցիոնալ հիշողության ու փորձառության հսկայական պաշար։ Մենք շարունակաբար կորցնում ենք այն մասնագետներին, որոնք հնարավորություն չունեն իրենց կուտակած գիտելիքն ու պրակտիկան փոխանցելու նոր կառավարիչներին։
Կարդացեք նաև
Սարո ՍԱՐՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում



















































