Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն փակ նիստում քննարկում է ԵՏՄ-ի պայմանագիրը

Նոյեմբեր 27,2014 15:04

Արդեն մոտ երկու ժամ է խմբակցության նիստում իշխող ՀՀԿ-ն քննարկում է Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցության հարցը: Քննարկումը փակ է:  ՀՀԿ նիստին ներկա են կառավարության ներկայացուցիչներ` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հաշվի առնելով հարցի կարևորությունը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը վաղը քննարկվելու է նաեւ ԱԺ արտաքին հարցերի, պետա-իրավական հարցերի հանձնաժողովում:

Հարցի գլխադասային`ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն, ինչպես հայտնի է, դրական եզրակացություն է տվել հարցի առիթով: Հանձնաժողովի նիստում դեմ են քվեարկել միայն ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930