Լրահոս
Օրվա լրահոսը

 «Մեր գյուղը» ֆիլմը Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում արժանացել է մրցանակների

Նոյեմբեր 28,2014 15:40 Share

«Մեր գյուղը» ֆիլմը Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում արժանացել է Լավագույն գեղարվեստական ֆիլմ եւ Հանդիսատեսի համակրանք մրցանակների: Հանրային հեռուստաընկերության եթերում նախորդ տարի հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել դիտելու 16 մասից բաղկացած «Մեր գյուղը» խորագրով ֆիլմաշարը, որն այնքան է սիրվել հեռուստադիտողների կողմից եւ այնքան դրական արձագանքներ են եղել, որ դրա արդյունքում որոշում է կայացվել ֆիլմաշարի լավագույն հատվածները միացնել իրար եւ դարձնել մեկ ամբողջական գեղարվեստական ֆիլմ: Փառատոնի կազմակերպիչներն ամիսներ առաջ առաջարկել են ընդգրկել ֆիլմը փառատոնի օրակարգում եւ օրեր առաջ հայտնի է դարձել, որ ֆիլմը մրցանակների է արժանացել:

«Մեր գյուղը» ֆիլմաշարը, որի նկարահանումներն իրականացվել են Լոռու մարզի Դսեղ գյուղում: Այն պատմում է գյուղական իրականության մասին՝ ներկայացնելով մերօրյա գյուղացու կյանքը՝ իր լավ ու վատ կողմերով, առօրյա հոգսերով ու երազանքներով: Այն փորձում է բացահայտել հայ գյուղացու պարզ ու մաքուր, հումորով հագեցած տեսակը, ինչի օգնությամբ էլ հաճախ կարողանում է լուծել այն տարատեսակ խնդիրները, որոնց հետ ստիպված է առերեսվել յուրաքանչյուր օր:

Դերակատարներից յուրաքանչյուրը ֆիլմում իրեն հատուկ երանգն է փոխանցում, որի ամբողջությունից էլ ձեւավորվում է հայ գյուղի ողջ գունապնակը:            Գլխավոր դերերում խաղում են Վրույր Հարությունյան, Ջուլիետա Ստեփանյանը, Դավիթ Հակոբյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արա Դեղտրիկյանը, Անահիտ Ղուկասյանը, Գուրգեն Սարգսյանը, Սամվել Օհանյանը, Արևիկ Գևորգյանը, Վասիլ Նազլուխանյանը, Վիլեն Սարգսյանը:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Ելենա Արշակյանը, սցենարի հեղինակներն են Հովհաննես Երանյանը և Սարգիս Հովսեփյանը, բեմադրող օպերատորը՝ Հրաչ Մանուչարյանը, հնչյունային ռեժիսորը՝ Անդրեյ Մանուկյանը, բեմադրող նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, իսկ դիմահարդարը՝ Լարիսա Սահակյանը: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Միքայել Ոսկանյանն է:

 

Առաջին ալիք

 Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս. Դեղտրիկյան says:

    Այդ ֆիլմում խաղացող բոլոր դերասաններն էլ լավն են, անգամ էպիզոդիկ կերպարներում կան դերասաններ, որ ավելի լավ են խաղում, քան որոշ գլխավորներ՞

Պատասխանել