Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. այսօր Հայաստանին օր առաջ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ

Դեկտեմբեր 01,2014 11:59

Ֆրանսիայի Ալֆորտվիլ քաղաքի ՍԴ Հնչակյան կուսակցության ,, Նազարեթ Բշդիկյան”  (Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետ, ՍԴՀԿ Ֆրանսիայի կառույցի երկարամյա ղեկավար) մասնաճյուղի նախաձեռնությամբ նշվեց ՍԴՀԿ 127–ամյակը:

Օրվա բանախոս, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի քաղաքական կյանքին, ՍԴՀԿ որդեգրած դիրքորոշմանը, իշխանությունների և եռյակի հետ հարաբերություններին։ Նարեկ Գալստյանը նկատեց, որ այսօր Հայաստանին օր առաջ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, սակայն իբրև այն գործադրողներ չեն կարող հանդիսանալ ո’չ օրվա իշխանությունները, ո’չ եռյակը, քանի որ իրենք են կրում երկրում առկա արատավոր երևույթների պատասխանատվության մի զգալի  մասը:

ՍԴՀԿ  Հայաստանի վարչության ատենապետը նաև հավելեց, որ  Հայաստանին անհրաժեշտ է գաղափարական ընդդիմություն, քաղաքականություն, որ որդեգրել է ՍԴՀԿ–ն։

Ելույթին հաջորդեց ազգային և հեղափոխական երգերի երեկո։

 

ՍԴՀԿ Ֆրանսիայի Վարիչ մարմնի մամլո դիւան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031