News.am. Չլուծված մարդասիրական հարցերը պետք է քննարկվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Գերիների հարցի լուծումը նախապայման է, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առևտրի և ներդրումային գրավչության հարցերով լիազոր-նախարար Նիկոլա Ֆորիսյեն՝ պատասխանելով Սենատի անդամ Մարի-Առլետ Կարլոտիի՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին հարցին: Քննարկումից կարճ տեսանյութ է հրապարակվել սոցիալական ցանցերում:



















































