Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Երզնկյան. «Հեռուստաընկերություններն ընկած են ռեյտինգի հետեւից». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 12,2014 12:36 Share

«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԸ։

– Հայաստանյան լայն լսարանին՝ հեռուստադիտողներին, օրնիբուն սպառնում է Ձեր ակնարկած ծայրագավառը։ Համայն հայոց հեռուստաեթերը համախմբված է սևեռուն մի նպատակի շուրջ՝ բացահայտել տաղանդավոր երգիչ-երգչուհիների։ Հաճախ այդպիսի շոուները վերածվում են անճաշակ-անմշակ երևույթների ցուցադրության ու հանրահռչակման (և ոչ միայն մասնակից նորելուկների, այլև նրանց գնահատողների մակարդակով): Ինչո՞ւ պրոֆեսիոնալները չեն վերահսկում այդ գործընթացը։

– Կա էսթետիկայի մի աստիճան, որը բոլորին չէ, որ հասու է։ Եվ այն, ինչ ցույց են տալիս պրոֆեսիոնալները, ոմանց համար գուցե բարդ է ընկալելը, այնքան էլ դուրեկան չէ։

Ամենամեծ պատճառն այն է, որ հեռուստաընկերություններն ընկած են ռեյտինգի հետևից, որն ապահովողը զանգվածներն են։ Իսկ զանգվածների  ճաշակը, որքան էլ բարձրացավ խորհրդային տարիներին, վերջին քսան-քսանհինգ տարում կտրուկ անկում ապրեց։ Ճաշակային բոլոր նշաձողերը հիմա իջել են։ Մենք ամեն մեկս մեր տեղում փորձում ենք դրանք վեր հանել, բայց այս վիճակից վեր հանելն ավելի դժվար է, քան ամայի տեղում նորն ստեղծելը։ Մեր գործն իսկապես դժվար է, բայց եւ պիտի ասեմ, որ այսօր հեռուստաեթերի վիճակը, այնուամենայնիվ, մի քիչ ավելի բարվոք է, քան տասը տարի առաջ։ Նույնիսկ եթե հեռուստաընկերության ղեկավարը հասկանում է, որ իր ցույց տվածն անճաշակություն է, անմակարդակություն է, նույնիսկ եթե նա շատ լավ է տարբերում իսկապես արժեքավորն անարժեքից, միևնույն է, պարտավոր է հաշվի նստել այդ ռեյտինգ կոչվածի հետ ու ցույց տալ դրան նպաստող հաղորդումներ, գովազդներ

– Նաև՝ էժանագին սկանդալներ։

– Այո՛։ Բայց ես կարծում եմ, որ այդ բաները տարիների ընթացքում կշտկվեն։ Իհարկե, շա՜տ երկար տարիների։ Ես կցանկանայի, որ հեռուստաընկերությունները մեծ տեղ հատկացնեին իսկապես բարձրակարգ մշակույթին՝ երաժշտությանը, կինոյին, գրականությանը, արվեստի մյուս ձևերին և լրջորեն կենտրոնանային հասարակությանը բարձր արժեքներով կրթելու գործի վրա։

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031