Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն` հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ

Դեկտեմբեր 12,2014 19:03 Share

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին:

Քաղաքական խորհուրդն անդրադարձել է օրերս ազատամարտիկների և երեկ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված հարձակմանը՝ արձանագրելով.

«Օրինաց երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ: Մասնավորապես կուսակցության քաղաքական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում և դատապարտում է վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված ոտնձգությունն ու բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններից մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և պատժելու օպերատիվ միջոցառումներ հետագայում նմանօրինակ դրսեվորումների կրկնությունը բացառելու համար:

Նման գործողությունները կարող են նպաստել երկրում անպատժելիության մթնոլորտի և բռնության ավանդույթի ձևավորմանը, ինչը իրական սպառնալիք է հանրության անվտանգության համար և արդարացիորեն հարուցում է քաղաքացիների զանգվածային զայրույթն ու դժգոհությունը:

 

Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031