Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյուդոիստները օլիմպիական վարկանիշերի համար պայքարելու են մինչեւ 2016 թվականը

Դեկտեմբեր 13,2014 22:07

Մայրաքաղաքի խուլ համրերի մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի ձյուդոյի առաջնությունը, որին մասնակցեց 106 մարզիկ:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հայաստանի մեծահասակների առաջնությունը սովորաբար անցկացնում ենք դեկտեմբերին, քանի որ մեր մարզաձեւի միջազգային օլիմպիական ցիկլը տարբերվում է մյուսներից: Մասնավորապես, արդեն հունվարի 6-ից  Ձյուդոյի եվրոպական միությունը Ավստրիայում սկսում է օլիմպիական հավաքները: Դրանք լինելու են տասը, որոնց մասնակցում են օլիմպիական խաղերի հավակնորդները: Այնպես որ, մեր օլիմպիական ու ազգային հավաքականները կազմավորելու նպատակով ենք հանրապետության առաջնությունը կազմակերպում տարեվերջին: Ազգային հավաքականում կարող են ընդգրկվել նաեւ այն ձյուդոիստները, որոնք դեռ պատրաստ չեն հանդես գալ վարկանիշային մրցաշարերում, որոնք շարունակվելու են մինչեւ 2016 թվականը: Իսկ օլիմպիական հավաքականի թեկնածուներին եւս մեկ անգամ տեսնելը անհրաժեշտ է: Երկուշաբթի օրվանից ազգայինը Ծաղկաձորում 12 օրով բազային ուսումնամարզական հավաք է անցկացնելու, որից հետո, հավանաբար, չորս հոգի կգործուղվի Ավստրիա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031