Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեբեցը հայերեն լեզվով հարցերը գցեց ասուլիսի վերջ 

Դեկտեմբեր 22,2014 14:39

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Վիկտոր Ռեբեցն այսօր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ խտրականություն դրեց հայերեն եւ ռուսերեն լեզվով հարցեր հնչեցնող լրագրողների միջեւ:

Երբ ավարտվեց Ռեբեցի ելույթն, առաջինը հարց հնչեցրեց  «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սարգիս Հարությունյանը, որին պարոն Ռեբեցը, մինչ ասուլիսը սկսելը ծանոթացել էր իր առջեւ դրված «Ազատության» լոգոյով ձայնագրիչի միջոցով: Լրագրողը հարցը հնչեցրեց հայերեն լեզվով. Ռեբեցն ընդհատեց եւ առաջարկեց ռուսերեն լեզվով հարցը տալ, ինչին ի պատասխան լրագրողն ասաց, որ ցանկանում է հայերեն լեզվով հարց ուղղել, Ռեբեցը չմերժեց առաջին հարցին պատասխանել, շեշտելով` հայերեն լեզվով հնչող մյուս հարցերը միայն վերջում հնչեցնել, երբ ռուսերեն լեզվով բոլոր հարցերը կավարտվեն, նոր հայերեն լեզվովը տալ: Իր այս ցանկությունը Ռեբեցը պատճառաբանեց, իբր այդպես ժամանակը կխնայեն: Այնուհետեւ հայալեզու հեռուստաընկերություններից մեկի լրագրողը եւ լրատվական 2 գործակալությունների լրագրողները ռուսերենով հարցեր  ուղղեցին, եւ միայն 1in.am-ի լրագրողը հայերեն խոսեց ու հայերեն լեզվով հարց տվեց:

Նշենք, որ ամբողջ ասուլիսը ռուսերեն լեզվով էր եւ չէր թարգմանվում հայերեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    ինչու զարմանալ -մենք կամաւոր կերպով դարձանք ռուսական նահանգ,միայն յուսանք որ տուներու մէջ չարգիլեն հայախօսութիւնը քանի իմ տատիկն ու մամիկը ռուսերէն չգիտեն։

Պատասխանել henri

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031