Լրահոս
Օրվա լրահոսը

15-ամյա համագյուղացու հետ ամուսնանալու համար նավուրցուն սպառնում է 4-10 տարի ազատազրկում

Դեկտեմբեր 25,2014 11:26 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է Նավուր գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Սարո Պետրոսյանի դատավարության առաջին նիստը: Ս. Պետրոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2014թ. օգոստոսի 26-ին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել 1999թ. փետրվարին ծնված համագյուղացի աղջկա հետ, վարել համատեղ ամուսնական կյանք, նրա հետ սեռական հարաբերություններ ունեցել:

Ս. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, որը կատարվել է քսանմեկ տարին լրացած անձի կողմից»): Այս հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Ս. Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: