Երեւանի կենտրոնում է գտնվում Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի թանգարանը:
Նույն այդ թանգարանում տեղադրված են մեր մշակույթի երկու երեւելիների ստեղծագործությունները:
Թանգարանից դուրս, փողոցի վրա երկուսի հուշաքանդակներն էին:


Թանգարանի աշխատակիցներն անհանգստացած են:
Նրանք չեն իմանում՝ էլ ում դիմել:
Մինչ ոստիկանությանը դիմելը, նրանք դիմել էին Երեւանի քաղաքապետարանին, այնտեղ ակնարկել էին, թե դա իրենց գործը չէ, դիմել էին ՀՀ մշակույթի նախարարության քանդակների պահպանման վարչությանը , այնտեղից էլ պատասխանել էին, թե դա թանգարանի խնդիրն է:
Եթե թանգարանի խնդիրն է, ապա ըստ Ա.Սարգսյանի, ցանկալի կլինի, որ թանգարանի տանիքին օգնեն տեղադրել տեսախցիկներ, որպեսզի դեպի փողոց, դեպի հուշաքարը նայող ուղղությամբ հսկողություն լինի:
Ի դեպ, այդ նույն փողոցի էլեկտրասյան մոտ կար տեսախցիկ: Հետաքրքիր է, թե արդյոք ոստիկանության հետաքննիչը տեսե՞լ է այն, առգրավվե՞լ է տեսաժապավենը, քանի որ այդ դեպքում, հնարավոր է երկու հանցագործությունները բացահայտվեն եւ կապ լինի իրար հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ



















































