Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ. խորապես սգում ենք Ավետիսյան ընտանիքի մահը

Հունվար 20,2015 15:41

Ս. Դ. Հնչակյան կուսակցության հայտարարությունը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խոր կսկիծով տեղեկացավ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան մասին: Գյումրիում տեղի ունեցած սպանդն իր դաժանությամբ և անմարդկայնությամբ աննախադեպ էր: Մենք բոլորս հույս ունեինք, որ Սերյոժան կդիմագրավի ստացած վերքերին, սակայն, ավաղ, փոքրիկի ճակատագիրն այլ կերպ ստացվեց:

Մենք խորապես սգում ենք Ավետիսյան ընտանիքի մահն ու միանշանակ արդարացված ենք համարում այս օրերին հասարակության շրջանում տիրող զայրույթի և վրդովմունքի ալիքը:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը համոզված է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ոճրագործը պետք է դատվի Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից և իր պատիժը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկում:

Մենք ակնկալում ենք բաց և թափանցիկ դատական քննություն և դատական գործընթաց՝ ստանալու բոլոր այն հարցերի պատասխանը, որ այսօր հուզում է ցանկացած բանական մարդու:
Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031