Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժիկի, Պուտին ձյաձյայի հրամանն էր, ամո’թ». քաղաքացիները բորբոքվել են

Փետրվար 02,2015 16:03

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը դահլիճում հավաքվածների զայրույթը առաջացրեց: Նրանք սկսեցին վիրավորանքներ ուղղել դատարանի, ՀՀ նախագահի հասցեին ու հասան մինչեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ձեզանից այլ բան չէինք էլ ակնկալում»,- դատավճռի հրապարակումից հետո եղավ առաջին արձագանքը:

Հետո մյուսները շարունակեցին. «Սերժիկի հրամանն է, ամոթ»:

«Պուտինի հրամանն է, ինչո՞ւ է Սերժինը»:

«Հա Պուտին ձյաձյայինը»,- հեգնեց մեղադրյալներից մեկի մայրը:

Հավաքվածները անդրադարձան նախօրեին նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին Բերձորում ծեծի ենթարկելու դեպքին`  նշելով, որ եռագույնը ոտքի տակ տված իշխանության ներկայացուցիչներից ինչ սպասեն:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի որոշումը՝  խուլիգանության հոդվածով իրենց ազատազրկման դատապարտելու մասին:

 

Շահեն Հարությունյանի մայրն էլ դատական նիստից հետո ասաց, որ վերաքննիչ դատարանը չի էլ փորձել գործի ամբողջական քննություն իրականացնել. «Իրենք դատական լսումներ չէին էլ իրականացնում էնքան որ եկել, նստել էին: Առաջին ատյանի դատարանը ոստիկաններ չճանաչեց քաղաքացիական հագուստով անձանց, էդպես էլ չհիմնավորվեց, որ ոստիկաններ են: Բայց էդքան կեղծ ցուցմունքները, որ ոստիկանները` որպես տուժողներ տալիս էին, թե իրենք քաղաքացիական հագուստով են եղել, բայց ներկայացել են, ոչ մեկը պատասխանատվության չենթարկեց նրանց իրենց կեղծ ցուցմունքների համար: Սա հրահանգ էր, քաղաքական պատվեր»:

 

Այս գործով փաստաբան Արա Զաքարյանն էլ ասաց` թեեւ այլ ակնկալիք, քան այսօրվա վճիռն էր, դատական ատյաններից չունեին, բայց մարդու իրավունքների Եվրոպական  դատարան դիմելու համար կանցնեն հայաստանյան բոլոր դատական ատյաններով, կդիմեն նաեւ Վճռաբեկ դատարան. «Քաղաքական գործերով չունենք այնպիսի դատական համակարգ, որ կարողանա իրավունքի շահեր պաշտպանել եւ իրականացնել արդար քննություն»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728