Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարանտինը վատ են արել» (Տեսանյութ) 

Փետրվար 04,2015 15:16

Այս տարի տեղումները սակավ են, ինչը այնքան էլ լավ չէ հողագործությամբ զբաղվողների համար: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր «Հենարան» ակումբում ասաց, որ եթե եղանակն այսպես շարունակվի, եւ սկսվի բողբոջակալումը, ծաղկակալումը, ապա վաղ ծաղկակալում կլինի, ինչը պտղաբուծությանը մեծ վնաս կհասցնի. «Եթե մի քիչ ցրտեց եղանակը, պրոցեսը կկանգնի: Աստծուց է կախված, ոչ ոքից կախված չէ, Կարծում եմ, որ փետրվարը ավելի ցուրտ կլինի, եւ էս եղանակը իմ կենսագրության մեջ 2-3 անգամ եղել է, բնությունը կոմպենսացնում է ինքն իրեն, մի փոքր էլ ցրտի ամեն ինչ լավ կլինի: Մեր փորձը ցույց է տալիս, որ մենք փետրվարին կունենանք տեղումներ, որոնք մեր ջրամբարները ջրազուրկ չեն թողնի, այսօր իրոք ջրի պրոբլեմ ունենք ջրամբարներում, բայց կարծում եմ փետրվար-մարտին կլցվեն եւ որեւէ աժիոտաժ չեմ տեսնում ոռոգման ջրի սակավության հետ կապված»:

Հրաչ Բերբերյանի խոսքերով` գյուղացիները խուսափում են լոլիկ, բադրիջան եւ պղպեղ մշակել, ինչը շատ մտահոգիչ է. մասնագետը կոչ է անում սկսեն ավելի շատ այս մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացնել. «Լոլիկը շահութաբեր է, խորհուրդ կտամ անցնել մեր տրադիցիային` բանջարաբուծությանը»:

Անդրադառնալով Արարատյան դաշտավայրում ֆիլոքսերա վարակի տարածմանը, որի հետեւանքով մոտ 9 հեկտար խաղողի այգիներ պետք է հիմնահատակ ոչնչացվեն, Բերբերյանն, այդ գյուղացիներին հորդորեց այլ տարածքներում հողագործությամբ զբաղվեն. «Էնքան պարապ-սարապ հողեր կան, թող գնան վարձակալեն ու մշակեն, կառավարությունից էդ փոխհատուցման փողերն էլ դնեն վարձակալմանն ու մշակմանը»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ այս գյուղացիներն իրենց հողերն ունեն, որոնք ոչ իրենց մեղքով վարակվել են, ինչո՞ւ պիտի այլ տեղեր հող վարձակալեն, Բերբերյանն, ըստ էության, չպատասխանեց, ասաց` «Թող վարակված արմատակալներ չբերեին գյուղացիները»:

Մենք Բերբերյանին հիշեցրեցինք, որ ֆիլոքսերա վարակակիրը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում վստահեցրել էին  գիտաշխատողները, վարակակիրը տարածվում է հողի, օդի, քամու եւ ջրի միջոցով, այնպես որ գյուղացիները վարակակիր արմատակալներ չեն տնկել, ինչի հետեւանքով էլ այգիները վարակվել են: Այս առնչությամբ Բերբերյանն ասաց` «Ուրեմն կարանտինն են վատ արել, 5-6 տարի առաջ ասել էինք, կառավարությունը բանի տեղ չդրեց, հիմա են սկսել աշխատել, որ շուտ անեին, էս վիճակը չէր լինի»:

Մանրամասն`  տեսանյութում

Բերբերյանը խոսեց նաեւ գյուղացիների վարկային խնդիրներից, վստահեցնելով, որ բանկերը գյուղացիներին դրամով վարկեր չեն տալիս:

Ագրարագյուղացիական միավորման նախագահը տեղեկացրեց, որ մի քանի կազմակերպություններով դիմել են ՀՀ վարչապետին, որպեսզի վերադարձ արվի մեկնարկային ներմուծման ռեժիմին, այսինքն` 2011 թվականին հարկերից ազատվել են թունաքիմիկատներ, պարարտանյութեր, գյուղգործիքներ, սերմեր ներմուծողները: «Այս ցանկը կրճատվել է կապված Եվրասիական տնտեսական միության հետ, կարծում եմ մեր մասնագետները վատ են աշխատում, որովհետեւ ցորենի, գարու, կարտոֆիլի վրա ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) չկա, բայց լոլիկի ու վարունգի սերմերի վրա կա:

Թունաքիմիկատները ԱԱՀ-ից հանել են, բայց քիչ քանակությամբ սպեցիֆիկ թունաքիմիկատները ԱԱՀ-ի տակ են ընկել: Սա ազդելու է ինքնարժեքի վրա, եթե բարձրացնեն շուկայում տեղ չենք ունենա: Առանց այն էլ տրանսպորտային ծախսերը ինքնարժեքի վրա ազդում են: 2013-14 թվերին ռեկորդային քանակությամբ կարտոֆիլ ենք արտահանել, հիմա եթե ինքնարժեքը բարձրանա, այդ շուկաներում տեղ չենք ունենա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    կոմպենսացնել = ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ

    պրոբլեմ = ԽՆԴԻՐ

    աժիոտաժ = ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

    բադրիջան = (ցանկալի է) ՍՄԲՈՒԿ

    տրադիցիա = ԱՒԱՆԴՈՅԹ

    սպեցիֆիկ = ԻՒՐԱՅԱՏՈՒԿ

  2. Արթուր Ղազարեան says:

    Էս ժողովուրդն ինչքա՜ն մեղկ է:

    Իր երկրում իր իսկ ազգային արժոյթով վարկ չեն տալիս: Արտարժոյթով էլ վարկ են տալիս, փոխարժէքը արհեստական տատանում ու գիւղացուն հաշուած րոպէների ընթացքում սնանկացնում:

    21-րդ դարում ասում է՝ «Աստծուց է կախուած» 🙂
    Հիմա Աստուած վերեւից ծիծաղում է սրանց վրայ,,

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728