Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները շարժվում են դեպի ոստիկանություն

Փետրվար 09,2015 14:02

Այս պահին «Կասեցում» շարժման անդամները, ովքեր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Արտակ Խաչատրյանի, երթով շարժվում են դեպի ոստիկանություն, որի վարույթում գտնվում է շաբաթ օրը ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի գործը: Ցուցարարները պատրաստվում են արդար եւ շուտափույթ քննության իրենց պահանջը ուղղել պատկան գերատեսչությանը:

BHK_protest_2Մինչ այդ իրենց ելույթներում Արտակ Խաչատրյանի եղբայրը, ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը ողջունեցին հանրության գիտակցության ընկալումը, որ համատեղ պետք է պայքարել ոչ թե կոնկրետ դեպքի, այլ երեւույթի դեմ, քանզի իշխանության ոտնձգություններից որեւէ մեկը ապահովագրված չէ:

BHK_protest_3Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728